×


Սեւակ Խանաղյանի համերգը «Երեւան Մոլ»-ում

Երեւան Մոլի միլիոնատեր դարձած քարտապանը, Սեւակ Խանաղյանի համերգն ու սպասվելիք մեգախաղարկությունը

«Երեւան Մոլ»-ը երեկ ավելի քան բազմամարդ էր. Սեւակ Խանաղյանի մենահամերգն ու մոլի ակումբային քարտի խաղարկությունը համախմբել էր հարյուրավոր մարդկանց։ Պարգեւատրվեցին ակումբային քարտի ակտիվ քարտապանները։ Եռամսյակային խաղարկության գլխավոր մրցանակը 1.000.000 դրամ արժողությամբ նվեր-քարտն էր, իսկ 100 ամենաշատ միավոր ունեցող քարտապաններից յուրաքանչյուրը ստացավ «Երեւան Մոլ»-ի  30.000 դրամ արժողությամբ նվեր-քարտ։  

Սեւակ Խանաղյանն ակումբային քարտի խաղարկության հատուկ հյուրն էր։ Համերգային ծրագրում երգչի հիթային ու հեղինակային նոր երգերն էին, ներկաները նրան ձայնակցում էին ու պարում։  

«Երեւան Մոլ»-ը պարգեւատրել է հաճախորդներին


BRAVO.am-ն անդրադարձել է «Երեւան Մոլ»-ի նախորդ խաղարկություններին, երբ թանկարժեք նվերների հրավառություն էր՝ կենցաղային տեխնիկայից, ուղեգրերից մինչեւ Mini Cooper ավտոմեքենա։ Արշակունյաց 34 հասցեում գտնվող արեւտրի ու ժամանցի կենտրոնի խաղարկությանն այս անգամ եւս մասնակցում էին 100 ամենաշատ միավոր ունեցող քարտապանները։ Պատահականության սկզբունքով նրանցից մեկը ստացավ օրվա ամենամեծ մրցանակը։ Գլխավոր հաջողակը Ռուզաննան էր, որն էլ միլիոնատեր դարձավ խաղարկության ավարտին։

«Երեւան Մոլ»-ի մարքեթինգի բաժնի միջոցառումների եւ վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ միջոցառումը նախատեսվածից շատ ավելի լավ անցավ.«Սպասում էինք, որ այսքան շատ մարդ ներկա կլինի, բայց մեր ակնկալիքները գերազանցվեցին։ Հրաշալի հանդիսատես էր: Առաջիկայում դեռ շատ անակնկալներ կմատուցի «Երեւան Մոլ»-ը»։

Սեւակ Խանաղյանի համերգը «Երեւան Մոլ»-ում


«Հավատարմությունը պարգեւատրվում է» կարգախոսով «Երեւան Մոլ»-ի Ակումբային քարտ նախագիծը հայկական մոլային շուկայում հաճախորդների առաջին հավատարմության ծրագիրն է եւ գործում է մեկ տարուց ավելի։ Այս ընթացքում քարտապաններին տրամադրվել է հազարավոր նվերներ մոլի շուրջ 60 խանութ-սրահներից, որոնք քարտապանները վերցրել են club.yerevanmall.am կայքից իրենց միավորները փոխանակելու արդյունքում։

«Կինոպարկ» կինոթատրոնում եւ «Նավապետ Քիդ» զվարճանքի կենտրոնում նույնպես գործում են ակումբային քարտեր։ Հաճախորդները 5% CashBack-ի շնորհիվ կուտակած դրամները կարող են օգտագործել նոր տոմսեր գնելիս։

Սեւակ Խանաղյանի համերգը «Երեւան Մոլ»-ում


«Երեւան Մոլ»-ի նոր անակնկալը` ուղեւորություն դեպի Միլան

Ի դեպ, «Երեւան Մոլ»-ն իր հաճախորդների համար հայտարարում է նոր մեգախաղարկություն։ Հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 25-ը կատարեք 20.000 դրամի գնումներ մոլի ցանկացած խանութից, մասնակցեք խաղարկությանը եւ ստացեք հնարավորություն շահելու 2 անձի համար ուղեւորություն դեպի նորաձեւության մայրաքաղաք Միլան։ Մասնակիցները կշահեն նաեւ կենցաղային տեխնիկա՝ սառնարան, հեռուստացույց, լվացքի մեքենա, նոթբուք, Play Station եւ արժեքավոր այլ նվերներ։ Յուրաքանչյուր մասնակից կարող է ստանալ անսահմանափակ քանակով խաղարկության կտրոններ, որոնք ստանալու վերջնաժամկետն է՝ նոյեմբերի 23-ը ներառյալ։ Մեգախաղարկությունը տեղի կունենա նոյեմբերի 25-ին՝ «Երեւան Մոլ»-ում։ Խաղարկության մանրամասներին ծանոթացեք yerevanmall.am կայքում։

Մաղթում ենք հաճելի գնումներ եւ, իհարկե, շահումներ։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին