×


«Միսս Աշխարհ 2015» Միրեյա Լալագունան եւ Յասին Սիբարին

Երեւան Մոլում բացվել է տարածաշրջանում առաջին ZARA HOME-ը. կարմիր ժապավենը կտրել է իսպանուհի «Միսս Աշխարհ 2015»-ը

«Zara Home» տան դեկորի բրենդն իսպանական ոճով մուտք է գործում հայաստանյան շուկա։ «Ինտիդեքս Գրուպ»-ին պատկանող ապրանքանիշը երեկ պաշտոնապես բացել է առաջին ու միակ խանութ-սրահը տարածաշրջանում՝ «Երեւան Մոլ»-ում։ Ավելի քան 500 ք/մ մակերեսով սրահը ներկայացնում է սիրված բրենդի բոլոր հավաքածուները ՝ ներառյալ «Zara Home Kids» մանկական հավաքածուն։

Zara Home խանութ-սրահը Երեւան Մոլում


BRAVO.am-ը ներկա է եղել խանութ-սրահի պաշտոնական բացման արարողությանը, որի հատուկ հյուրը «Միսս Աշխարհ 2015» տիտղոսակիր Միրեյա Լալագունան էր։ Իսպանուհի մոդել-դերասանուհին այս բրենդի գովազդային դեմքն է։ Գեղեցկուհին կարմիր ժապավենը կտրել է Կովկասում «Ինտիդեքս Գրուպ»-ի ներկայացուցիչ Յասին Սիբարիի հետ։ Վերջինս հյուրերին ներկայացրել է իսպանական բրենդի յուրահատկությունները. «Կարծում եմ` հայ սպառողի համար նշանակալի օր է: Մեզ համար էլ կարեւոր է, քանի որ տարածաշրջանում առաջինն է։ Այս խանութ-սրահը բացում ենք ձեզ համար, քանի որ հաճախ ենք Հայաստանից հարցեր ստացել, թե երբ է բացվելու։ Մեր ընկերությունը որոշեց` արդեն ժամանակն է, որ այս գեղեցիկ երկրում «Zara Home»-ն իր սրահն ունենա»։

Երեւան Մոլի տնօրեն Վազրիկ Սեկոյանը եւս արժեւորել է այս ապրանքանիշի հետ համագործակցությունը. «Առանձնահատուկ կարեւոր է այն, որ Zara Home-ը, որպես իր միակ խանութ տարածաշրջանում, ընտրեց հենց Երեւան Մոլը, որն ունի մեծ ներուժ թե զարգացման, թե տարատեսակ հայտնի եւ պահանջված բրենդեր ներգրավելու առումով։ Zara Home-ի հետ բանակցությունները սկսել ենք ավելի քան 1 տարի առաջ, եւ ամեն հնարավոր բան արվել է, որպեսզի թե տեխնիկապես, թե տարածքի ընտրության առումով համապատասխանենք բրենդի չափանիշներին»:

Երեւան Մոլի տնօրեն Վազրիկ Սեկոյանը


Հյուրասիրություն, էլեկտրոնային երաժշտություն եւ բազմաթիվ հյուրեր։ 24-ամյա իսպանուհին հայերենով բարի երեկո է մաղթել ու ներս հրավիրել ներկաներին.«Ինձ համար պատիվ է Հայաստանում մասնակցել այս իրադարձությանը՝ Zara Home-ի պաշտոնական բացմանը։ Լինելով իսպանացի՝ տարածում եմ իսպանական մշակույթը, ուրախ եմ, որ այս բրենդի մի մասնիկն եմ։ Հաջողություն եմ մաղթում, վայելեք երեկոն եւ կատարեք առաջին գնումները»։

Zara Home` իսպանական դեկորի արվեստային անկյուն

Ընդարձակ ու նորարար դիզայնով առանձնացող սրահում կարող եք գտնել սպասք, ննջասենյակի ու լոգասենյակի բազմազան պարագաներ, մոմեր, անկողնային իրեր, սեղանի սփռոցներ, լոգանքի սրբիչներ, կահույք, սեղանի պարագաներ ու տան համար նախատեսված դեկորատիվ այլ տարրեր, ինչպես նաեւ մարմնի խնամքի տեսականի։ Տեսականին նույնն է ողջ աշխարհի Zara Home սրահներում։ Խանութի ինտերիերը ավանգարդ ու էլեգանտ է՝ օգտագործվող նյութերի պարզության ու բնության հետ ներդաշնակության մեջ։ Օգտագործված գույների, կաղնու փայտի եւ մարմարե հատակի համադրությունը Zara Home խանութի անձնահատկություններից է:

Zara Home խանութ-սրահը Երեւան Մոլում


Ինչպես եւ ամբողջ աշխարհի Zara Home խանութներում, երեւանյան խանութը եւս կներկայացնի տարեկան երկու հավաքածու, որը ոգեշնչում է դիզայներական թիմին` ներկայացնելու նոր գաղափարներ յուրաքանչյուր սեզոնի համար։ Այնուհետեւ խանութը թարմացվելու է շաբաթական երկու անգամ նոր ապրանքատեսակի ներկայացմամբ։

Zara Home-ը «Ինտիդեքս Գրուպ»-ի տան դիզայնի ապրանքանիշն է: Հավաքածուները հիմնված են նորաձեւության վերջին միտումների վրա։ 2003 թ.-ից սկսած` Zara Home-ն արագորեն ընդլայնվեց եւ այժմ գործում է հինգ մայրցամաքներում, ավելի քան 70 երկրներում՝ ավելի քան 500 խանութներով: Շնորհիվ աշխարհի տարբեր երկրների դիզայներների յուրօրինակ արտադրանքների` Zara Home-ը միջազգային ոլորտի միտումները բերում է Հայաստան՝ օգնելով հաճախորդներին ստեղծել ջերմ եւ նորաձեւ միջավայր:

Zara Home-ի բացումը Երեւան Մոլում


Zara Home-ը պատկանում է «Ինտիդեքս Գրուպ»-ին՝ աշխարհի խոշորագույն մանրածախ առեւտրի առաջատարներից մեկին: Բացի Zara Home-ից, «Ինտիդեքս»-ն ունի 7 այլ ապրանքանիշ՝ Zara, Pull & Bear, Massimo Dutti, Bershka, Stradivarius, Oysho եւ Uterqüe:

2003 թվականի օգոստոսին Zara Home-ը հիմնվել է որպես Ինտիդեքս Գրուպի նոր բիզնես ուղղություն: Տարեվերջին ապրանքանիշը արդեն ուներ 26 խանութ, 22-ը Իսպանիայում, 2-ը՝ Պորտուգալիայում, մեկը` Միացյալ Թագավորությունում եւ մեկը` Հունաստանում: Այժմ Zara Home-ը ներկա է աշխարհի 74 երկրներում, որոնց թվում են Իտալիան, Բելգիան, Ֆրանսիան, Ռումինիան, Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան, Ավստրիան, Շվեյցարիան, Հոլանդիան եւ այլն: 2017 թվականին Zara Home- ը բացեց իր առաջին խանութները Իսրայելում, Բելառուսում, Չեխիայում, Թունիսում եւ արդեն Հայաստանում:

Zara Home-ի բացումը Երեւան Մոլում


Ի դեպ, առեւտրի ու զվարճանքի կենտրոն Երեւան Մոլում է գտնվում տարածաշրջանի ամենամեծ ZARA սրահը։ Նշենք, որ Երեւան Մոլը բացվել է 2014-ին, իր տարածքով ու վարձակալների քանակով համարվում է ամենամեծ մոլը Հայաստանում: Այստեղ տեղակայված են 127 բրենդային խանութներ, ներառյալ եւ Հայաստանում միակ Mango Man-ը: Երեւան Մոլում է գտնվում երկրում ամենամեծ մանկական փակ զվարճանքի կենտրոնը՝ Նավապետ Քիդի գանձերի կղզին եւ ժամանակակից KinoPark 4K կինոթատրոնը: BRAVO.am-ն անդրադարձել է Երեւան Մոլի ակումբային Քարտին ու առաջին մոլային բջջային հավելվածին:

Zara Home-ը, կարծես, իսպանական դեկորի արվեստի անկյուն լինի։ Բրենդի բոլոր նոր հավաքածուները ներկայացված են երեւանյան նորաբաց խանութում։ Ներս մտնելով՝ միանգամից կզգաք անուշաբույր ու գունային նուրբ համադրությունը։ Մաղթում ենք հաճելի գնումներ։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին