×


Երրորդ անգամ «Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակչում

Հայաստանը «Եվրատեսիլ 2019»-ին ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում: Այս մասին տեղեկանում ենք եվրատեսիլյան հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանի «ֆեյսբուքյան» էջից: Հարկ է նշել, որ Հայաստանը սովորաբար ելույթ է ունեցել հենց առաջին կիսաեզրափակչում եւ սա մեր մասնակցության 12 տարիների ընթացքում ընդամենը երրորդ անգամը կլինի՝ 2010թ. (Եվա Ռիվաս) եւ 2013թ. (Dorians):

Հետաքրքիր էր պարզել, թե հենց Սրբուկի համար կա՞ տարբերություն կամ նախատրամադրվածություն այս հարցում: Պարզվում է, որ՝ ոչ: Երգչուհու համար միեւնույն է՝ կլիներ առաջին, թե երկրորդ կիսաեզրափակչում. կախված է մրցակիցներից:


Նշենք, որ երկրորդ կիսաեզրափակչում Հայաստանի մրցակիցներն են Շվեյցարիան, Շվեդիան, Իռլանդիան, Ավստրիան, Մոլդովան, Լատվիան, Ռումինիան, Դանիան, Ալբանիան, Ադրբեջանը, Մակեդոնիան, Նորվեգիան, Ռուսաստանը, Նիդերլանդները, Խորվաթիան, Լիտվիան եւ Մալթան:

Մրցակիցների ուժերն ու հնարավորությունները գնահատելու ժամանակ դեռ կունենանք, երբ հայտնի կլինեն մասնակիցներն իրենց երգերով:

Ավելի վաղ «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության պաշտոնական էջից տեղեկացել էինք, որ ավարտվել է մրցութային երգի հայտերի ընդունման փուլը: Մրցույթի արդյունքում թիմը ստացել է շուրջ 300 հայտ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:

Տեքստը՝ Զառա Ղազարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին