×


Էլեն Ասատրյանը

Էլլեն Ասատրյանը՝ ձմեռային հանգստի, Ժաննա Բուտուլյանի հետ վեճի մասին, եւ ոչ միայն

Էլլեն Ասատրյանը, ով այս օրերին իր հանգիստն է վայելում Եգիպտոսում, BRAVO.am-ին լուսանկարներ է տրամադրել՝ խոսելով ձմեռային հանգստի, Ժաննա Բուտուլյանի հետ ունեցած վեճի, նոր դերի մասին, եւ ոչ միայն:

«Ընկերուհուս հետ եմ այս անգամ մեկնել հանգստի: Հիանալի ժամանակ ենք անցկացնում, ամեն օր նոր վայրեր ենք բացահայտում, վայելում արեւն ու ծովը: Ես Արեւելյան մշակույթի սիրահար եմ, այնպես որ այստեղ ամեն բան ինձ համար շատ հարազատ է»,- պատմել է նա:

Էլեն Ասատրյանը


Ակտիվ հանգստի սիրահար դերասանուհին դեռ իր ամենատպավորիչ արձակուրդներն չի ունեցել. «Դեռ չեմ հասցրել շատ շրջագայել ու անմոռանալի արձակուրդներ ունենալ, բայց, կարծում եմ, այս ապրիլին կիրականացնեմ վաղեմի երազանքս ու շրջագայության կմեկնեմ, բայց թե ուր՝ դեռ չեմ գաղտնազերծի»:

Էլլենը Եգիպտոսում հասցրել է նաեւ գնումների գնալ ու ընկերների համար հուշանվերներ գնել. «Ընկերներս էլ ինձ պես Արեւելքի սիրահար են, այդ իսկ պատճառով առանց նվերների վերադառնալ չեմ կարող :) Գնումներ անել էլ շատ եմ սիրում»,- նշել է հաղորդավարուհին:

Էլեն Ասատրյանը


Այս շրջանում Էլլենը նկարահանվում է «Երեւի» հեռուստանովելում, որը ցուցադրվելու է «Կենտրոն» հեռուստաընկերությամբ: Դերասնուհին չցանկացավ կերպարի մասին մանրամասներ հայտնել՝ տեղեկացնելով միայն, որ այս դերը նախորդներից զգալի տարբերվելու է:

Խոսելով այն լուրերի մասին, թե իբր ինքն ու դերասանուհի Ժաննա Բուտուլյանը վիճել են, Էլլենը պատասխանեց. «Այդ լուրը ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը: Ես ու Ժաննան նախկինի պես մտերիմ ենք, ոչինչ չի փոխվել»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Էլլեն Ասատրյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին