Էմմա Ասատրյանի եւ Էմմանուել Հովհաննիսյանի որդին` Անրին, երկու տարեկան է: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ մինչ տարեդարձը տղան հատուկ լուսանկարահանման է մասնակցել, իսկ տոնական օրն անցկացրել է մանկապարտեզում` սիրելի ընկերների հետ:
«Որոշել եմ ամեն տարեդարձից առաջ ֆոտոշարք անել: Ընթացքը շատ լավն էր, եւ Լուսինեն կարողացավ մեր չարաճճի տղային լավ լուսանկարել: Անրին իսկապես արտիստ է:)»,-ասել է Էմման:
Անրիի 2-ամյակին
Նա չի ցանկացել որդու տարեդարձը խաղային ապարատներով լի սրճարանում կամ ժամանցի այլ վայրում նշել.«Այդպիսի տեղերից խուսափում եմ, քանի որ ամեն մեկն իր համար առանձնանում է, էլ ի՞նչ տարեդարձ: Քիչ խաղերով մանկական սրճարաններ էլ գնացինք, բայց իմ տղան ամենաշատը տասը րոպե մնաց»:
Իսկ մանկապարտեզում փոքրիկի տարեդարձն իսկական տոնի են վերածել. «Իսկապես իր ամենասիրելի վայրն է, ուր հաճախում է մեկուկես տարեկանից: Ցերեկույթին ներկա էր Անրիի քեռին` 6-ամյա Արթուրիկը, ինչպես նաեւ տատիկն ու պապիկը: Մանկական փարթի էինք կազմակերպել, այս անգամ` մեքենաների թեմայով: Որոշել եմ մինչեւ տասը տարեկանն ամեն տարի մի թեմա ընտրել` ըստ իր նախասիրությունների, հատուկ ձեւավորված տաղավար պատրաստել, որտեղ կլուսանկարվենք, եւ հիշողություն կմնա ամեն տարիքից»,-ասել է երգչուհին եւ ավելացրել, որ աքսեսուարներից շատերն իր ձեռքով է պատրաստել:
Անրիի 2-ամյակին
Երեխաներին ողջունելու են եկել մուլտհերոսները, գիտական շոու նույնպես եղել է. «Իսկապես շատ լավ անցավ: Տղայիս ամսական ծնունդները եւս պարտեզում ենք նշել: Նա իրեն իսկապես 7-րդ երկնքում էր զգում, կարծես հասկանում էր, որ ուշադրության կենտրոնում է, իր տոնն է»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Էմմա Ասատրյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: