×


«Խառը տոլմա» ներկայացման փորձին

Թամար Պետրոսյանն ու Լուիզա Ներսիսյանը որպես բուժքույրեր մեկնել են Թեհրան:)

Թամարա Պետրոսյանը, Լուիզա Ներսիսյանն ու Արմեն Վարդանյանն այժմ Թեհրանում են, իսկ առիթը հատուկ իրանահայերի համար բեմադրված նոր ներկայացման պրեմիերան է։ Թամարան թռիչքից րոպեներ առաջ զրուցել է BRAVO.am-ի հետ։

«Խառը տոլմա» կոչվող բեմադրության մտահղացումը Սեդրակ Գոջամանյանինն է, ով նաեւ սցենարի համահեղինակն է Արմեն Վարդանյանի հետ: Ռեժիսորի առաջարկով Թամարան եւս ընդգրկվել է ներկայացման կազմում։

«Խառը տոլմա» ներկայացման փորձին


Ինչո՞ւ է կատակերգությունը կոչվում «Խառը տոլմա» եւ ի՞նչ թեմայի մասին է, դերասանուհին պատմել է.«Տեսարանները շատ խառն են ու հայկական։ Իրավիճակային կոմեդիա է, որում հերոսներից յուրաքանչյուրն իր շահերն ունի եւ սեփական նպատակների համար տարբեր պատմություններ է հորինում։ Այդ ամենը  դառնում է մեծ հայկական խառը տոլմա։ Ըստ սյուժեի՝ իմ ու Լուիզայի կերպարները բուժքույրեր են, որոնք Երեւանից մեկնում են Թեհրան՝ խնամելու հերոսների վատառողջ մայրիկին։ Տեղ հասնելով՝ նրանք պարզում են, որ մայրիկը մահացել է, այստեղից էլ ծավալվում են գործողությունները»։

«Խառը տոլմա» ներկայացման փորձին


Թամարայի փոխանցմամբ՝ փորձերը երկարատեւ չեն եղել, բայց այս ամսվա ընթացքում անդադար աշխատել են.«Հիմնական մասը բեմադրված է, երկու-երեք կտոր է պակասում, շուտ ենք մեկնում, որ տեղում ավարտին հասցնենք։ Քանի որ ներկայացումը պատրաստված է իրանահայության համար, հումորներն ավելի տեղայնացված են, բայց կա նաեւ երեւանյան հումոր։ Հերոսներից երեքը խոսում են պարսկահայերեն բարբառով»։

Նոյեմբերի 2-ին եւ 3-ին Թեհրանի հայերը կդիտեն ներկայացումը, արդյոք Հայաստանում եւս կլինի, դեռեւս պարզ չէ.«Եթե շատ հավանեն, նորից կգնանք Իրան։ Ես երրորդ անգամ եմ գնում եւ սիրով եմ գնում, որովհետեւ լավ ընկերներ ունեմ։ Թեպետ Իրանը մահմեդական փակ երկիր է, հարմարավետության առումով զիջում է շատ երկրների, բայց իմանալով, թե ովքեր են մեզ սպասում, հաճույքով մեկնում եմ։ Իսկ Երեւանում խաղալու մասին դեռ հստակ տեղեկություն չունեմ»։

«Խառը տոլմա» ներկայացման փորձին


«Արցախի ձայներ» նախագծի անդամ Թամարան սեպտեմբերին Սոչիում «Նոր ալիք» մրցույթին սատարում էր հաղթող Էռնա Միրին, հետաքրքրվեցինք՝ արդյոք կմեկնի Թբիլիսի՝ «Մանկական Եվրատեսիլ 2017»-ին փոքրիկ Միշային սատարելու.«Ես ընդգրկված էի պատվիրակության կազմում, բայց երեք օր առաջ ինձ հանեցին։ Նոյեմբերին Էռնայի հետ կմեկնեմ Լիտվա. Կաունաս քաղաքում նա մասնակցելու է միջազգային մրցույթի։ Ցավոք, նույն ժամանակահատվածում է, եւ ես ու Էռնան «Մանկական Եվրատեսիլ»-ին ներկա չենք լինելու»։

BRAVO.am    
Լուսանկարները` Հատիսի եւ Թամարա Պետրոսյանի արխիվից 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին