×


Թինա Քեյը՝ նորածին որդու եւ Մոսկվայից վերադառնալու որոշման մասին

Օրեր առաջ կրկին մայրացել է ակրոբատ եւ պարուհի Թինա Քեյը: Նրա որդին լույս աշխարհ է եկել Մոսկվայում: Երջանիկ մայրիկը BRAVO.am-ին հայտնել է, որ տղային անվանակոչել են Ռոլանդ.«Շատ գեղեցիկ անուններ կան, բայց ուշագրավ էր այս մեկի նշանակությունը՝ արդարության կրող, բարություն բերող: Եթե Ռոլանդն ինչ-որ բան է խոստանում, անպայման կատարում է: Նրան հատուկ է կամքի մեծ ուժ, որը, միախառնվելով հոգեւոր արժեքներին, թույլ է տալիս էլ ավելի արագ ու հմուտ հասնել հաջողությունների»:

Թինա Քեյը


Թինան նորածնի միայն աչքերն է իրեն նմանեցնում: Համոզված է` փոքրիկը մինչեւ 40 օրականը շատ է փոխվելու: Դուստրը՝ Կամիլլա-Էսմերալդան անբացատրելի սիրով է լցված եղբոր հանդեպ.«Չի թողնում՝ որեւէ մեկը մոտենա Ռոլանդին: Սիրում է կրկնել, որ նա իր ապերիկն է: Մինչ տղայիս ծնվելը աղջիկս ամեն օր շոյում էր փորիկս եւ անհամբեր սպասում նրա լույս աշխարհ գալուն: Շատ ուշադիր է: Օգնում է խնամքի հարցում»:

Նա նաեւ նշել է, որ արդեն երկար ժամանակ է`գործնական դադարի փուլում է: Համոզված է` շուտով կվերադառնա սիրելի աշխատանքին: Պետք է զբաղվի ձայնասկավառակի աշխատանքներով եւ եւս մեկ տեսահոլովակ նկարահանի:

Թինա Քեյը` դստեր հետ


Թինան այս շրջանում գտնվում է Մոսկվայում, բայց, ինչպես նշել է, շուտով կվերադառնա:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Թինա Քեյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին