×


Նորաձեւ գույները

Ի՞նչ հագնել այս գարնանը. գլխավոր միտումները

Գարունը տարվա այն եղանակն է, երբ ամեն ինչ ծաղկում է, ամեն ինչ պայծառ եւ գունավոր է: Կարծես հենց գարնանն է նոր տարվա շունչը զգացվում: Մարդկանց տրամադրվածությունն ամեն ինչի նկատմամբ նույնպես փոխվում է, եւ ամեն ինչ իրապես սկսվում է նորովի: Վերջապես ազատվում ենք ծանր մուշտակներից, երկարաճիտ կոշիկներից, մռայլ հագուստից: Քաղաքը նույնպես «շնչում» է. բացօթյա լեցուն սրճարաններ, կանաչապատ եւ գունեղ փողոցներ, իսկ զբոսաշրջիկները լցնում են քաղաքի նեղ փողոցները:

Գարնանը բոլոր խանութները հանում են «Զեղչեր/Sale» պաստառները եւ սկսում մեծ մրցակցությունն ամենավառ եւ նորաձեւ ցուցափեղկի համար՝ ցուցադրելով իրենց նոր հավաքածուները: Եվ այստեղ առաջանում են կարեւորագույն հարցերը՝ ի՞նչ հագնել, ի՞նչ գնել եւ վերջապես ի՞նչն է այժմ նորաձեւ:

Վերոնշյալ հարցերի պատասխանները գտնելու նպատակով շատերն են համացանցում երկար ժամանակ վատնում՝ հասկանալու համար, թե այս անգամ համաշխարհային նորաձեւությունն ինչ է թելադրում կրել:

Եվ այսպես, ձեր գործը թեթեւացնելու համար BRAVO.am-ը համառոտ անդրադարձ է պատրաստել այս գարնանը թրենդային համարվող զգեստների, աքսեսուարների եւ գույների վերաբերյալ:

Գույներ

Մանուշակագույն
Վառ կանաչ
Վարդագույն

Պրինտներ

Շրջանակներ
Անկյունագծեր եւ ուղղահայաց գծեր
Վանդակներ



Լուքեր

Տաբատե կոստյումներ
Կոմբինիզոն
Տրենչ

Դետալներ

Լոգոմանիա
Պլաստիկ
Բախրամա


Աքսեսուարներ

Գոտկատեղի պայուսակ
Գոտի
Խոշոր բիժուտերիա



Պատրաստեց Ռուզաննա Մարտիրոսյանը/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին