×


Էնրիկե Իգլեսիասը եւ Աննա Կուրնիկովան՝ երկվորյակների հետ

Իգլեսիասն ու Կուրնիկովան առաջին անգամ ցուցադրել են իրենց երեխաներին

42-ամյա Էնրիկե Իգլեսիասի եւ 36-ամյա Աննա Կուրնիկովայի երկվորյակները դարձել են մեկ ամսական, եւ այդ առիթով երջանիկ ծնողները որոշել են առաջին անգամ ցուցադրել նրանց հանրությանը:

Թենիսիստուհին լուսանկարվել է փոքրիկներից մեկի հետ, իսկ երգիչը՝ մյուսի: Նրանք լուսանկարները հրապարակել են իրենց ինստագրամյան էջերում՝ միեւնույն՝ «Իմ արեգակ» գրությամբ:

Աննա Կուրնիկովան եւ Էնրիկե Իգլեսիսասը


Հիշեցնենք, երկվորյակներ Նիկոլասն ու Լյուսին ծնվել են նախորդ դեկտեմբերի 16-ին՝ Մայամիում: Մինչ այդ լրատվամիջոցներին հայտնի չէր թենիսի աստղի հղիության մասին: Զույգը միասին է տասը տարուց ավելի: Երկուսն էլ առաջին անգամ են ծնող դարձել:

BRAVO.am
Աղբյուրը՝ spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին