×


Ինչ նվերներով եւ ինչպես է տարեդարձը նշել Իրինա Թովմասյանը

Իրինա Թովմասյանը նշել է 37-րդ ամյակը: Տոնական օրվա տպավորություններով նա կիսվել է BRAVO.am-ի հետ՝ պատմելով նվերների, իր ամենահիշարժան տարեդարձի եւ դուստրերի անակնկալի մասին:

«Ուղղակի չտեսնված եմ անցկացրել, անմոռանալի, ուրախ: Նշել եմ ինձ շատ հարազատ մարդկանց շրջապատում՝ մայրիկիս, սկեսուր մայրիկիս, քույրիկիս, ընկերուհիներիս, Մեգգիի ընկերակցությամբ,  ով արդեն վաղուց ինձ համար ընկերուհի է դարձել եւ, ի դեպ, ծննդյան ամենահետաքրքիր պահերը հենց ինքն էր կազմակերպել»,-նշել է հոբելյարը:

Իրինա եւ Լուսինե Թովմասյանները


Իրինայի փոքրիկ դուստրերը նույնպես մայրիկի համար անակնկալ էին պատրաստել՝ բացիկների տեսքով: Խոսելով մյուս նվերների մասին՝ նա նշել է, որ ամուսնուց բացի մեծ ու գեղեցիկ ծաղկեփունջը, ստացել է նաեւ փոքրիկ նվեր եւ գումար՝ սեփական ընտրությամբ նվեր գնելու համար.«Մեգգիի կողմից ստացա նվեր, որը շատ-շատ էի ցանկանում, բայց չէի սպասում, որ նա հենց դա կնվիրի: Քանի որ ընկերներս ու ինձ հարազատ մարդիկ արդեն գիտեն իմ ճաշակը, նվիրել են հենց այն ամենն, ինչ իրոք ինձ պետք է եւ դուր կգա: Ասեմ, որ 90 տոկոսը ճիշտ են գուշակել, եւ թե՛ զարդերը, թե՛ աքսեսուարներն ու մյուս ամեն ինչն ինձ շատ են դուր եկել»:

Իրինա Թովմասյանի տարեդարձին


Հետաքրքրվեցինք նաեւ, թե որն է եղել նրա ամենատպավորիչ տարեդարձը.«Երկու անգամ եմ ունեցել շատ հիշվող եւ տպավորված տարեդարձ: Մեկը մանկության տարիներին էր, երբ մայրիկը թույլ տվեց, որ ես ամբողջ բակին կանչեմ տարեդարձիս, եւ մեկ անգամ էլ էլի աղջիկներով Ծաղկաձորում երկհարկանի մի տուն էինք վարձել ու այնքան լավ ենք այդ օրն անցկացրել. մինչեւ լույս պարել ենք»:

Տեքստը՝ Զառա Ղազարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Իրինա Թովմասյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին