×


Ինչով է առանձնացել Անուշիկ Ալավերդյանի 31-րդ տարեդարձը

«Something New»-ից մինչեւ «Շնորհակալ եմ»` երեկ «Մեցցո» ակումբում Անուշիկ Ալավերդյանը նշել է 31-ամյակը: Ճիշտ է` առաջին անգամ չէր, որ իր ծննդյան օրը համերգային էր նշում, բայց այս տարվանը նախորդներից տարբերվում էր: Երգչուհին առաջին անգամ երգացանկում, բացի արդեն սիրված արտասահմանյան երգերի քավերները, ընդգրկել էր նաեւ իր հայալեզու երգերը:

«Իմ հայերեն երգերը երբեւէ բենդի հետ չէի կատարել: Այս առումով պրեմիերա էր: Այսուհետ իմ համերգներին կհնչեն նաեւ իմ հայալեզու երգերը»,-նշել է նա:

Անուշիկ Ալավերդյանի տարեդարձին


Մի քանի տարի երգչուհին ծննդյան օրը պասիվ է նշել` ընտանիքի հետ.«Այս անգամ մեծ ցանկություն ունեցա օրս նշել ընկերական շրջապատում` մտերիմներիս հետ: Սա էլ գումարվեց իմ լավագույն ծննդյան օրերի ցանկին»:

Անուշիկը համերգին երկար չի պատրաստվել.«Ամեն ինչ վերջին օրերին եղավ. թե՛ զգեստը, թե՛ երգերի ընտրությունը, եւ թե՛ փորձերը: Շատ էի լարվում, բայց ամեն ինչ հրաշալի անցավ»:

Անուշիկ Ալավերդյանը եւ Նաիրա Գուրջինյանը


Նա հատկապես առանձնացրեց «Down On My Knees» երգը.«Շատ հայտնի երգ է: Փոքրիկ էքսպերիմենտ արեցինք Միքայել Ոսկանյանի հետ` թառով փորձեցինք: Երկու` իրարից շատ տարբեր բաներ են, բայց հետքրքիր ստացվեց ու հանդիսատեսին էլ դուր եկավ»: Գեղեցիկ կատարմամբ ելույթ է ունեցել նաեւ երգչուհի Արփին: 

Համերգին ներկա էին երգչուհու մտերիմները, ընկերներն ու հարազատները: Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը եւ Անուշիկն ընկերություն են անում արդեն երեք տարի.«Շնորհավորում եմ Անուշիկիս եւ ուրախ եմ, որ իր պես մարդ ունեմ կողքիս: Ուզում եմ` լինի երջանիկ ու շրջապատված սիրով, ջերմությամբ»:

Անուշիկ Ալավերդյանի տարեդարձին


Անակնկալներ, որպես այդպիսին, չեղան, բայց դա չխանգարեց, որ Անուշիկի օրը լիարժեք անցնի:

Դե, էլ ինչ ծննդյան օր, առանց տորթի. «Տարեդարձ է այսօր» երգի հնչյունների ներքո երգչուհին փչեց իր գեղեցիկ տորթի մոմերը: Մոմերը փչելիս միշտ նույն երազանքն է մտապահում.«Թե՛ տանը, թե՛ ակումբում պահել եմ նույն երազանքը. ուզում եմ, որ իմ ընտանիքի անդամները միշտ առողջ լինեն, ինձ ուրիշ ոչինչ պետք չէ»,-եզրափակել է նա:

BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին` երգչուհուն մաղթելով նորանոր հաջողություններ:

Տեքստը` Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին