Մոտ մեկ տարի ATV-ի եթերում է «Կարմիր բլուր» հեռուստասերիալը: Վերջին նկարահանումների եւ այսօր ցուցադրվելիք վերջին սերիայի մասին նախագծի ռեժիսոր եւ պրոդյուսեր Ելենա Արշակյանը պատմել է BRAVO.am-ին:
«Սերիալը ավարտվում է 254 սերիայով: Շաբաթը հինգ օր կարողացել ենք հեռուստադիտողներին պահել էկրանների մոտ: Ես չէ, որ պետք է ասեմ՝ ինչպես է ստացվել նախագիծը, բայց վարկանիշներ կան, բարձր են եւ վկայում են, որ մենք առաջատարներից ենք եղել: Իսկ այսօր ավարտն անսպասելի կլինի շատերի համար: Վստահեցնում եմ՝ չենք տխրեցնի ոչ ոքի»,-նշել է նա:
Ելենա Արշակյանը
Ըստ Ելենայի` ինչ դժվարությամբ սկսել են սերիալը, նույն կերպ էլ ավարտել են վերջին նկարահանումները.«Այսպիսի մի սկզբունք ենք որդեգրել՝ ես, իմ թիմակիցները եւ իմ վերադասները որոշել ենք, որ հնարավորության դեպքում պետք է չխաբենք մեր հեռուստադիտողներին, մեր նկարահանած սերիալները պետք է լինեն որակով, ճշմարտանման, եւ եթե անհրաժեշտ է՝ նկարահանումներ ունենալ որեւէ երկրում, օրինակ` սցենարով անհրաժեշտ է նկարահանումներ անել Թբիլիսիում, ուրեմն պետք է մեկնենք այնտեղ»:
«Կարմիր բլուր» սերիալի վերջին նկարահանումներին
Պրոդյուսերը չի մոռացել նաեւ շնորհակալություն հայտնել «Կարմիր բլուր» սերիալի երկրպագուներին՝ զարգացումներին հետեւելու եւ իրենց հավատալու համար, նաեւ իր մեծ թիմին` ի դեմս օպերատոր Եղիշե Սողոմոնյանի, երկրորդ ռեժիսոր Գուրգեն Սարգսյանի եւ բոլոր դերասանների:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ելենա Արշակյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: