×


Իրինա Թովմասյանը դուստրերի հետ ճամփորդել է ժամանակի մեջ:)

Իրինա Թովմասյանը նոր ֆոտոշարք ունի, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին: «Միսս Հայաստան 2000» տիտղոսակրի եւ դստրերի՝ Մեգգիի, Ալվինայի, Մարիայի նոր լուսանկարների հեղինակը Մամիկոն Գեւորգյանն է: Նկարահանման ընթացում նրանք «տեղափոխել» են միջնադար:

«Այդ ժամանակաշրջանին հատուկ ոճով ֆոտոշարք ստանալու գաղափարը լուսանկարչինն է. վայրի ընտրությունը, հագուստները, կերպարային ամեն մանրուք նրա մտահղացումն են, մենք միայն վարսահարդարմամբ ենք զբաղվել: Արդյունքը ոչ միայն ինձ, այլ բոլոր նրանց, ովքեր արդեն տեսել են, գոհացրել է: Աղջիկներիս էլ նկարները շատ են դուր եկել: Իրենք էլ ինձ պես լուսանկարվել շատ են սիրում: Ամբողջ ընթացքում մեծի պես մասնակցում են աշխատանքներին, չեն տրտնջում»,- պատմել է նա:

Իրինա Թովմասյանը՝ դուստրերի հետ


Իրինան նորաձեւ դարձած ինքնանկարների սիրահար չէ.«Ինձ այդքան էլ չի գրավում այդ երեւույթը: Վերջերս Մեգգին ինձ սելֆիի համար նախատեսված ձողի օգնությամբ նկարվել էր սովորեցնում, որոշ չափով ստացվեց, բայց ինքնանկարների կողմնակից չեմ: Իսկ ինչ վերաբերում է սոցցանցերում արվող հաճախակի թարմացումներին, կարծում եմ, որ արտիստները պետք է պարբերաբար լուսանկարների ու գրառումների տեսքով շփվեն իրենց երկրպագուների հետ, ու այդ կերպ տեղեկացնեն իրենց զբաղվածության, սպասվող նորությունների մասին»:

Իրինա Թովմասյանը՝ Մեգգիի հետ


Նա դեռ չի մոռացել իր առաջին ֆոտոշարքը.«Առաջին լուսանկարահանմանը մասնակցել եմ 17 տարեկանում: Լուսանկարների հեղինակը մեր ընտանիքի մոտ բարեկամներից Վանանդն էր, ով այդ շրջանում հաճախ էր ինձ ու քրոջս՝ Լուսինեին, նկարում: Ե՛վ մենք, ե՛ւ նա շատ ուրախ ու գոհ էինք լինում»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մամիկոն Գեւորգյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին