×


Լայանայի դստեր գունեղ 3-ամյակի լուսանկարները

Լայանայի դուստրը 3 տարեկան է: Փոքրիկն իր ծննդյան օրն անցկացրել է ծնողների հետ, իսկ ահա հաջորդ օրը նշել է մանկապարտեզում՝ ընկերների շրջապատում: Երգչուհին BRAVO.am-ին է տրամադրել խնջույքի լուսանկարները եւ պատմել, թե ինչ թեմա էին ընտրել ցերեկույթի համար:

«Այս տարի մենք էլ որոշեցինք նրա սիրելի միջավայրում տոն կազմակերպել: Եվ քանի որ մեր աղջկա ձեռքին միշտ իր ընկերուհին է` Մինի Մաուսը, որոշեցի նրա համար նույնատիպ հագուստ կարել»,-պատմել է Լայանան եւ նշել, որ այդ ամենն անակնկալ է եղել Էլինայի համար.«Երբ մտավ սրահը, որտեղ պատրաստել էինք թեմատիկ անկյունը, սկսեց զարմացած ձեռք տալ ամեն բանի: Բացի այն, որ հենց ինքն էր Մինիի կերպարով, նաեւ հերոսներ էինք հրավիրել»:

Փոքրիկ Էլինան


Երգչուհին խոստովանել է, որ վաղուց էր պլանավորել մանկական խնջույքը. «Դեռ երկու ամիս առաջ ես եւ քույրս որոշել էինք` ինչ ենք անելու, եւ մեր համագործակցությունը կարծես շատ լավ է ստացվում: Իսկ Էլինայի տատիկը հեղինակն էր այն ամենի, ինչ կար տոնական սեղանին` տորթ, քաղցրավենիք: Բոլորս ամեն ինչ արել ենք, որ մեր աղջկա օրն անմոռանալի դառնա»:

Լայանայի դստեր 3-ամյակին


Լայանայի խոսքով` աղջիկը դեռեւս տորթի մոմերը փչելիս երազանք չի մտապահում, փոխարենն իրենք ցանկանում են, որ Էլինան եւ աշխարհի բոլոր երեխաներն առողջ լինեն, ունենան անհոգ եւ արեւոտ մանկություն:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ռուբեն Դալլաքյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին