×


Լիա Զախարյանը

Լիա Զախարյան. «Առհասարակ, նկարահանումների ժամանակ չեմ կաշկանդվում, բայց…»

Ֆոտոշարքերում նրան տեսնում ենք գարնանային աղջկա, բիզնես լեդիի եւ այլ կերպարներում: Իր երկրպագուներին պարբերաբար նոր ֆոտոշարքերով ուրախացնող Լիա Զախարյանը կրկին նորություն ունի` այս անգամ սպորտային թեմայով:

«Առաջարկը ստացել եմ լուսանկարիչ Լունա Դաշյանից: Նրա խոսքերով`ինձ այս ոճը սազում է, եւ ինքն ինձ սպորտային կերպարում շատ է սիրում: Ցանկություն ուներ նման շարք ստեղծել, ես էլ սիրով համաձայնեցի: Կարծում եմ, որպես դերասանուհի պետք է 1 կամ 2 ամիսը մեկ անգամ նոր կերպար ստեղծեմ, ֆոտոշարքերով նոր Լիա ներկայանամ»,- BRAVO.am-ին ասել է նա եւ հավելել, որ այդ ֆոտոշարքերը նաեւ նյութ են ռեժիսորների համար իրեն` որպես դերասանուհու տարբեր կերպարներում տեսնելու:

Լիա Զախարյանը


Նկարահանումներից խոսելով` Լիան նշել է, որ լուսանկարիչը նախօրոք էր որոշել ոճն ու կերպարը: Իսկ ֆոտոշարքն իրականացրել են երեւանյան բանուկ փողոցներից մեկում:

«Առհասարակ, նկարահանումների ժամանակ չեմ կաշկանդվում, բայց այս դեպքում փոքր-ինչ անհարամար էր: Վարորդները մոտենալով մեզ` դանդաղեցնում էին մեքենայի  ընթացքը: Փորձում էին հասկանալ, թե երկու աղջիկ ինչ են անում փողոցում: Ցուրտ, քամոտ օրն արված նկարահանումներն անհետեւանք չմնացին: Հիվանդացա ու ստիպված 2 օր բացակայեցի նկարահանման հրապարակից»,- ասել է «Շանթ»-ի «Էլենի օրագիրը» սերիալի  եւ «Outdance» սիթքոմի դերասանուհին:

Լիա Զախարյանը


Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Լունա Դաշյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին