×


Լիլուի նոր տեսահոլովակի ամերիկյան շնորհանդեսը

Լիլուն օրեր առաջ տեսահոլովակ ներկայացրեց՝ նկարահանված «Հայերով» երգի հիման վրա: Նոր աշխատանքի կապակցությամբ նա Լոս Անջելեսում շնորհանդես է կազմակերպել, որին ներկա են եղել հոլովակի հերոսները՝ Դելոն եւ կինը, ինչպես նաեւ Մերի Մակարյանը, Նորոն եւ ուրիշներ, որոնց կտեսնեք լուսանկարներում:

Երգի հեղինակը Արթուր Նադոսյանն է, խոսքերը Լուսինե Գրիգորյանինն են, գործիքավորումը կատարել է Նիկ Էգիբյանը: Տեսահոլովակը նկարահանել է Գեւորգ Ճուղուրյանը: Պարուսույցներն են «Լիլյա դանս» պարային համույթից Լիլյան եւ «Ամարաս»-ի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը, ում հետ հեռակա կարգով են համագործակցել:

Լիլուն


Լիլուն մեզ հետ զրույցում ասել է, որ տեսահոլովակի սյուժեն մտածել են հումորիստ-դերասան Վահագն Ստեփանյանի հետ: Հիմքում այն գաղափարն է, որ հայերը, ապրելով օտար հողում, պահեն-պահպանեն մայրենի լեզուն եւ ավանդույթները.
«Քանի որ Դելոյի հետ էինք քննարկում սցենարը, առաջարկեցի, որ իր ընտանիքի հետ նկարահանվի: Նա էլ մեծ հաճույքով համաձայնեց: Սա նրա կնոջ` Ռուզաննայի՝ նկարահանվելու առաջին փորձն է: Սկզբում խուսափում էր, սակայն շատ լավ կատարեց իր դերը: Հոլովակում նկարահանվել են եւս 2 երեխա, ովքեր բնակվում են այստեղ եւ խոսում են անգլերեն»:

Նորոն եւ Լիլուն


Խոսելով շնորհանդեսից` երգչուհին ասել է, որ ներկա են եղել մարդիկ, ովքեր նկարահանվել էին ու անհամբեր սպասում էին ցուցադրությանը: Նրանք առաջինն էին դիտելու.«Շատ լավ ու ջերմ խոսքեր, դրական արձագանքներ եմ ստացել, ինչի համար շատ ուրախ ու շնորհակալ եմ բոլորին»:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիլուն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին