×


Լուսինե Թովմասյանը

Լուսինե Թովմասյանը ներկայացնում է PANDORA աշնանային հավաքածուն

PANDORA Հայաստանը՝ համագործակցելով հայտնի մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի հետ, հայուհիների դատին է հանձնում վառ գույներով, հետաքրքիր երկրաչափական կառուցվածքներով բարձրորակ արծաթից, ոսկուց եւ 14կ ոսկեպատումով PANDORA աշնանային հավաքածուն:

Լուսինե Թովմասյանը կրում է PANDORA


PANDORA-ն ոգեշնչում է աշխարհի բոլոր կանանց տոնելու իրենց կյանքի հաջողությունները: Նոր աշնանային հավաքածուում կարող եք գտնել զարդեր, որոնք կհիշեցնեն Ձեր լավագույն ակնթարթների եւ ձեռքբերումների մասին: PANDORA-ն ստեղծում եւ ներկայացնում է բարձրորակ մետաղներից ձեռակերտ զարդեր՝ փորձելով այն կրելու հաճույքն ու հպարտությունը փոխանցել կանանց: Այս ոճային եւ կանացի զարդերը կրելով՝ Դուք արտահայտում եք Ձեր ուրույն ոճը եւ ստեղծում փոքրիկ հիշողություններ Ձեր կյանքի անմոռանալի պահերի մասին:

Լուսինե Թովմասյանը կրում է PANDORA


Լուսինե Թովմասյանի հետ արված ֆոտոշարքում PANDORA զարդերը ներկայացված են տարբեր ոճերում, ինչի արդյունքում հստակ երեւում է, որ հավաքածուում կարող եք գտնել ցանկացած հագուստի, կերպարի եւ առիթի համար նախատեսված մատանիներ, ականջօղեր, վզնոցներ եւ, իհարկե, չարմեր ու թեւնոցներ: Մետաղական տարբեր գույներով եւ հետաքրքիր կառուցվածքով զարդերը առկա են Moments, Essence եւ  Pandora Rose հավաքածուներում:

Լուսինե Թովմասյանը կրում է PANDORA


Ժամանակակից տեխնոլոգիաների եւ ավանդական ոսկերչության համադրության արդյունքում ստեղծված PANDORA զարդերը վաճառվում են աշխարհի ավելի քան 100 երկրներում: Հայաստանում PANDORA զարդերը պաշտոնապես ներկայացված են հետեւյալ հասցեներում ՝

•    Դալմա Գարդեն Մոլ, Ծիծեռնակաբերդի խճ. 3
•    Երեւան Մոլ, Արշակունյաց 34
•    TIME ժամացույցների եւ զարդերի խ/ս, Հս. Պողոտա 5
•    TIME ժամացույցների եւ զարդերի խ/ս, Բաղրամյան 85

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին