×


Լուսինե Թովմասյանի ընտանիքը Երեւանում է. Ալեքը օրհնություն է ստացել

Եկեղեցին երեխայի քառասունքի հատուկ կարգ ունի, որին հետեւել է նաեւ Լուսինե Թովմասյանի եւ Արթուր Հովհաննիսյանի ընտանիքը: Նրանց որդին՝ Ալեքը, ծննդյան քառասուներորդ օրը ստացել է քահանայի օրհնությունը:

Լուսինե Թովմասյանն` ամուսնու եւ որդու հետ


Գեղեցկուհին Երեւանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում արված լուսանկարները հրապարակել է Ինստագրամի իր էջում:

Լուսինե Թովմասյանը` որդու հետ


Լուսինեի ընտանիքն օրերս է Միացյալ Նահանգներից վերադարձել Հայաստան: Զույգի երկրորդ երեխան լույս աշխարհ է եկել օգոստոսին` Վաշինգտոնում:

BRAVO.am
Լուսանկարները` Լուսինե Թովմասյանի ինստագրամյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին