×


Լուսինե Թովմասյանին հարցուփորձ են արել:)

Լուսինե Թովմասյանի եւ Արթուր Հովհաննիսյանի ընտանիքը շուտով կհամալրվի: Զույգի երկրորդ երեխան կծնվի Վաշինգտոնում, որտեղ էլ այս շրջանում գտնվում են նրանք՝ իրենց դստեր հետ: Լուսինեն ապագա փոքրիկին վերաբերող (եւ ոչ միայն) հարցերի է պատասխանել ինստագրամյան իր էջում՝ դրանք հրապարակելով գեղեցիկ լուսանկարների ուղեկցությամբ:

Եվ այսպես, տղայի ծննդին նրանք սպասում են օգոստոսի սկզբին: Անունը դեռ չեն որոշել, սակայն հետեւորդներից մեկի առաջարկով ներկայացրել է հավանական տարբերակները՝ Արսեն, Առնո, Արես, Ալեք:

Լուսինե Թովմասյանը՝ դստեր հետ


Լուսինեն նշել է, որ չեն պատրաստվում մշտական բնակություն հաստատել Վաշինգտոնում, այլ մի քանի ամսով հյուր են գնացել ամուսնու ծնողներին: Իսկ կվերադառնան աշնանը:

«Երեք ամիս, եւ ես կլինեմ Երեւանում: Ո՛չ, ո՛չ եւ եւս մեկ անգամ՝ ո՛չ: Չեմ ուզում ապրել ԱՄՆ-ում, Երեւանն ամենալավ քաղաքն է»,-գրել է նա:

Հարցին, թե արդյոք հեշտ է ընթանում հղիությունը, Լուսինեն պատասխանել է, որ երկրորդը փոքր-ինչ տարբերվում է. «Յուրաքանչյուր հղիություն ունի իր դժվարությունները, բայց ընդհանուր առմամբ հեշտ է անցնում»:

Լուսինե Թովմասյանը


Հաջորդ հարցին անդրադառնալով՝ ապագա մայրիկն ասել է, որ այս ընթացքում իր քաշն ավելացել է 13 կիլոգրամով:

Զույգի առաջնեկը՝ Արիանան, չորս տարեկան է: Ծնվել է Երեւանում: Ինչպես Լուսինեն է նշել՝ մեծ ուրախությամբ սպասում է եղբոր ծննդին:

Գեղեցկուհուց հետաքրքրվել են նաեւ, թե քանի տարեկան է. շուտով՝ հուլիսի 25-ին կդառնա 33 տարեկան: Անպատասխան չի մնացել նաեւ հասակին վերաբերող հարցը՝ 1,79 սմ:

Լուսինե Թովմասյանը


Նա նաեւ պատմել է, որ ամուսնու հետ ծանոթացել է Ծաղկաձորում՝ դահուկ քշելիս:

Լուսինեին մաղթում ենք թեթեւ ծննդաբերություն եւ առողջ բալիկ:):

BRAVO.am
Լուսանկարները՝ Պարգեւ Այդինյանի, Լուսինե Թովմասյանի ինստագրամյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին