Օրեր առաջ հրապարակեցինք հղիության իններորդ ամսում գտնվող Հրաչուհի Ամիրյանի գեղեցիկ նորֆոտոշարքը, իսկ այսօր արդեն ուրախ ենք հայտնել, որ Կամերային թատրոնի դերասանուհին առաջին անգամ մայրացել է։
Հրաչուհին ամուսնուն որդի է պարգեւել։ 3 կգ քաշով եւ 50 սմ հասակով տղային ծնողներն, ի պատիվ պապիկի, Վարդան են անվանակոչել։
BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին ասել է, որ ինքն ու փոքրիկն իրենց լավ են զգում. «Փառք Աստծո, ամեն բան կարգին է։ Կդժվարանամ խոսել զգացողություններիս մասին: Աննկարագրելի ապրումներ ունեմ»։
BRAVO.am-ն առողջ ու անհոգ մանկություն է մաղթում նորածին Վարդանին ու աշխարհի բոլոր փոքրիկներին։
Տեքստը՝ Մերի Պողոսյանի/BRAVO.am/
Լուսանկարները՝ «Կետիկյան» ֆոտոստուդիայի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: