×


Ծնվել է Սիլվա Հակոբյանի առաջնեկը :)

Այսօր՝ օգոստոսի 6-ին, լույս աշխարհ է եկել Սիլվա Հակոբյանի առաջնեկը: Երգչուհին դուստր է ունեցել:

Փոքրիկ Միլան ծնվել է 3,1 կգ քաշով եւ 51 սմ հասակով:


BRAVO.am-ին նորաթուխ մայրիկն ասել է, որ ինքն ու դուստրն իրենց լավ են զգում. «Փառք Աստծո, երկուսիս մոտ էլ ամեն բան կարգին է: Բառերով չեմ կարող նկարագրել երեխայիս տեսնելու պահին ունեցած ապրումներս: Երջանկությունս սահմաններ չունի: Ամուսինս դեռ միայն նկարով է տեսել մեր աղջկան: Ասեմ՝ պապային շատ նման է»:

Ըստ երգչուհու՝ երեք օրից իրենք տանը կլինեն, որտեղ նորածնի համար նախատեսված անկյունն արդեն պատրաստ է:


BRAVO.am-ը առողջ ու անհոգ մանկություն է ցանկանում Միլային ու աշխարհի բոլոր փոքրիկներին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Սիլվա Հակոբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին