×


Կոնստանտին Կոզմանովի հարսանեկան լուսանկարները

Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Կոնստանտին Կոզմանովը նոյեմբերի 10-ին ամուսնացել է: Նա BRAVO.am-ին է տրամադրել հարսանեկան լուսանկարներն ու մանրամասներ պատմել տոնական օրվա մասին:

Զույգը պսակադրվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում: Ինչպես մեզ հետ զրույցում պատմել է դերասանը, հարսանեկան խնջույքն էլ շատ հետաքրքիր եւ ուրախ է անցել.«Հանդիսավարն ու դիջեյն իմ լավ ընկերներն էին` դերասան Աշոտ Հակոբյանը եւ Ալեն Հերցը: Իսկ հյուրերը հիմնականում իմ աշխատանքային ընկերներն էին եւ Կապանից ժամանած ընկերներս: Ի դեպ, հարսանեկան տորթը պատրաստել էր Եվրոպայի առաջնությունում գլխավոր մրցանակի արժանացած Մարգարիտա Բաղդասարյանը»:


Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպիսին է եղել նորապսակների առաջին հանդիպումը: Պարզվում է՝ Կոնստանտինն ու մասնագիտությամբ լրագրող Անահիտն առաջին անգամ իրար տեսել են հենց թատրոնում.«Նրա տեսակն ինձ հետաքրքրեց, հանդիպեցինք, եւ այդտեղից սկսվեց ամեն ինչ: Ապրիլի 28-ին առաջին անգամ ժամադրվեցինք եւ ուղիղ 3 ամիս անց նշանվեցինք»,-պատմել է դերասանն ու ավելացրել, որ հանդիպումից երեք ամիս անց որոշել են ամուսնանալ, սակայն ինչ-ինչ պատճառներով հարսանիքը հետաձգվել է:

Կոնստանտին Կոզմանովի եւ Անահիտ Հովհաննիսյանի հարսանիքին


BRAVO.am-ը շնորհավորում է զույգին եւ երջանկություն մաղթում:

Տեքստը` Արեւիկ իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կոնստանտինի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին