×


Հայ հայտնիներից ովքեր ծնող կդառնան այս տարի. մաս 2-րդ

Տարեսկզբին BRAVO.am-ը ներկայացրեց այն ընտանիքները, որոնցում առաջիկա ամիսներին համալրում է սպասվում: Մեր ցուցակից Իշխան Ղարիբյանի երրորդ երեխան արդեն ծնվել է, Միսթր X-ն ու Սվետլանա Բոսնոյանը, Չարենցն ու Ալյա Սեդրակյանը, Ելենա Վարդանյանը եւ ամուսինը նույնպես վայելում են փոքրիկի ներկայությունը: Քանի որ ուրախալի լուրերը շատացել են, որոշեցինք նոր նյութով անդրադառնալ այն հայտնիներին, ովքեր եւս այս տարի ծնող կդառնան:

Սոս Ջանիբեկյան եւ Մադոննա

Օրերս համացանցում հայտնվեց Սոս Ջանիբեկյանի եւ Մադոննա Հարությունյանի բալիկի սպասելու մասին լուրը: Դերասանն իր հարցազրույցներից մեկում խոսել է առաջին անգամ հայր դառնալու զգացողությունների մասին եւ նշել, որ կինն իրեն դուստր է պարգեւելու:

Աննա Սիմոնյանը եւ Մովսես Երեմյանը


Մովսես Երեմյան եւ Աննա Սիմոնյան

BRAVO.am-ն առաջինն է պատմել, որ Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը երեխայի են սպասում: Ապագա ծնողները դեռեւս չեն շտապում հայտնել փոքրիկի սեռը:

Անահիտ Կիրակոսյանը


Անահիտ Կիրակոսյան եւ Արտակ Սարգսյան

Անահիտ Կիրակոսյանը ամուսնուն երկրորդ որդին կպարգեւի: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ամուսինը մեծ ուրախությամբ եւ հուզմունքով է ընդունել ուրախալի լուրը: Անահիտը նաեւ նշել է, որ հղիությունն իրեն չի խանգարում աշխատել:

Սիդնի Գրիգորյանն` ամուսնու հետ


Սիդնի եւ Ցոլակ

Նախկինում որպես երգչուհի ներկայացող Սիդնի Գրիգորյանը մեզ հետ նախորդ զրույցում նշել էր, որ 2018 թվականի իր ամենամեծ նվերը բալիկը կլինի: Նրա եւ ամուսնու առաջնեկը տղա է լինելու:

Ֆաինա Հարությունյանը


Ֆաինա եւ Արտյոմ

Ֆաինա Հարությունյանի երկրորդ հղիության լուրը հայտնի դարձավ հունվարին: Դիզայները մեկուկես տարեկան դստեր հետ լուսանկար էր հրապարակել, որում երեւում է նաեւ կլորացած փորիկը: Ապագա մայրիկը գրել էր, որ հենց այսպիսին էր պատկերացնում իր 35-ամյակը: Հիշեցնենք, Ֆաինայի եւ ամուսնու` օպերատոր, ռեժիսոր Արտյոմ Աբովյանի առաջնեկը` Նիկան, ծնվել է 2016 թվականի օգոստոսին:

BRAVO.am
Լուսանկարները` հայտնիների արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին