×


Լիլիթ Մարտիրոսյանը` աճուրդի հանված զգեստով

Հայազգի դիզայների թանկարժեք զգեստը հանվել է աճուրդի՝ «Բարի տնակ»-ի կառուցման համար

Ռուսաստանում եւ Իտալիայում հայտնի դիզայներ Նինա Սարկիսյանցը եւ գյումրեցի մոդել Լիլիթ Մարտիրոսյանը միացել են «Բարի տնակ» սոցիալական աջակցման տյուտոր-կենտրոնի կառուցման համար բարեգործական նախաձեռնությանը։ Հայ դիզայների մոդելավորած զգեստով Լիլիթը մասնակցել է Ալբանիայում կայացած «Miss Globe» միջազգային մրցույթին, որը նրան հաջողություն է բերել։ Թանկարժեք զգեստը նրանք տրամադրել են աճուրդի համար։

«Բարի մամա»-ի հիմնադիր Մարինա Ադուլյանը BRAVO.am-ին հայտնել է, որ ամբողջությամբ ձեռքով կարված սպիտակ զգեստը հանված է աճուրդի մինչեւ դեկտեմբերի 25-ը ներառյալ.«Երկու հրաշալի հայուհիները զգեստը նվիրաբերել են մեզ՝ Բարի տնակի կառուցման համար: Այն կարված է ընդամենը մեկ օրինակից՝ Նինա Սարկիսյանցի Միլանում գտնվող արհեստանոցում։ Եթե արտերկրից ցանկացողներ լինեն, կարող ենք այն ուղարկել»:

Լիլիթ Մարտիրոսյանը` աճուրդի հանված զգեստով


Զգեստի մեկնարկային գինը 3000 դոլար է.«Իրական արժեքը մի քանի անգամ ավելին է: Մենք հույս ունենք, որ զգեստը կգտնի իր արժանի տիրուհուն։ Նվիրեք մեզ ամանորյա հրաշք, իսկ մենք կնվիրենք ձեզ հեքիաթ»,-նշել է Մարինան:

Ի դեպ, «Բարի տնակ»-ի շինարարությունը պաշտոնապես մեկնարկել է։ Առաջին օրը հիմնադիրներին աջակցել է նաեւ դերասան Մկրտիչ Արզումանյանը, ում ընտանիքը հաճախ է օգնում «Բարի մամա» կազմակերպությանը.«Շատ ուրախ ենք, որ մեր կողքին կանգնած են ոչ միայն բարի մամաներ, այլեւ ներկա ու ապագա բարի պապաներ։ Մկոն՝ մեր լավ բարեկամը, մշտապես մեր կողքին է, այս անգամ էլ եկել էր աջակցելու: Տեսանյութում կան մանրամասները»,-հայտնել է ՀԿ-ի հիմնադիրը:

Մկրտիչ Արզումանյանը եւ Մարինա Ադուլյանը


Նշենք, որ Բարի տնակի կառուցման նպատակով արդեն հավաքվել է շուրջ 18.900 դոլար։ Բարի տնակը կդառնա մանկատան հաշմանդամություն ունեցող 18-ամյա նախկին սաների ապրելու ու աշխատելու վայր, նաեւ ապաստարան եւ թերապիաների կենտրոն.«Յուրաքանչյուրը կարող է աջակցել՝ վիրաբերելով թեկուզ մեկ քարի գումար` 500 դրամ։ Այս կենտրոնը հնարավոր չէ կառուցել առանց յուրաքանչյուրիս օգնության»:

Հաշվեհամար`
1510027478070100 (ՀՀ դրամ) Ստացող` «Բարի մամա» բարեգործական ՀԿ, Արարատբանկ
Arca Online: 6776780000588745
Карта Сбербанка: 4276380132179297
Idram - 770123970 (հնարավոր է փոխանցում կատարել ցանկացած տերմինալից կամ վճարային ապարատներից՝ գտնելով դրամական համակարգեր կամ փոխանցումներ բաժինը, այնուհետև Idram եւ կատարել փոխանցում նշված համարին)
Paypal: meripoghosyan@gmail.com

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` «Բարի մամա»-ի եւ Լիլիթ Մարտիրոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին