Դիզայներ, երգիչ Մհերի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանը երեկ ամուսնացել է: Ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, պսակադրությունը տեղի է ունեցել Սաղմոսավանքում:
Գեորգի Հարությունյանի հարսանիքին
Մեր տեղեկություններով՝ Գեորգիի ընտրյալը մասնագիտությամբ տնտեսագետ Հասմիկն է: Զույգը ծանոթացել է 4 տարի առաջ՝ դիզայների կազմակերպած հարսանիքներից մեկի ժամանակ:
Նորապսակներն իրենց միությունը նշել են երեւանյան ժամանցի վայրերից մեկում՝ հանրահայտ բազմաթիվ հյուրերի շրջապատում: Հարսանեկան խնջույքին ներկա է եղել նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Գեորգի Հարությունյանի հարսանիքին
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից զույգի հարսանիքին մասնակցել են Արամեն եւ Աննա Թովմասյանը, Լուիզա Ներսիսյանը, Լուիզա Ղամբարյանը, Անդրեն, Արսեն Գրիգորյանը, Սոնան, Արմինե Գրիգորյանը, Անչոկը, Արփին, Մհերը, Հրանտ Մովսիսյանը, Գրիշա Աղախանյանը կնոջ՝ Շողեր Թովմասյանի հետ, Մաշա Մատվեեւան, Սյոմա Կոդաբաշյանը, Լուսինե Պողոսյանը, Հրանտ Մովսիսյանը, Արայիկ Գաբաջյանը, Սոֆյա Դիլանյանը, Գայա Արզումանյանը, Ավետ Բարսեղյանը, Կարենն ու Սեւակը, Արմեն Երիցյանը եւ այլք:
Գեորգի Հարությունյանի հարսանիքին
Գեորգին եւ Հասմիկը հարսանեկան ճամփորդության կուղեւորվեն էկզոտիկ երկրներից մեկը:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ համացանցից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: