×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը օգոստոսին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում օգոստոս ամսվա ընթացքում:


Մոտ 150 լրատվական կայքերի օգոստոս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակը նախորդ ամսվա համեմատ չի փոփոխվել, պարզապես առաջատարն այս անգամ Սիրուշոյի փոխարեն Մկրտիչ Արզումանյանն է.

• Մկրտիչ Արզումանյան՝ 206 հիշատակում

• Նազենի Հովհաննիսյան՝ 98 հիշատակում

• Սիրուշո՝ 88 հիշատակում

Օգոստոսին հայտնի դարձավ, որ դերասան Մկրտիչ Արզումանյանն ուղերձով միացել է #դեմեմբռնությանը կոչին: Նրա մասնակցությամբ «խոսող» պաստառներ են տեղադրվել նաեւ Երեւան քաղաքի կանգառներում։ Վահանակներն ակտիվանում են Arloopa հավելվածի օգտագործմամբ՝ փոխանցելով ընտանիքում սիրո եւ համերաշխության կարեւորության մասին կարճ տեսանյութ։

Մկրտիչ Արզումանյանը


Օնլայն լրատվամիջոցների մյուս հրապարակումները մեծամասամբ հումորիստ Մկոյի Ինստագրամի զվարճալի ու դրական հրապարակումների մասին են: Մի լուսանկարում նա դեղին պիջակ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի եւ լայնեզր գլխարկի հետ։ Դերասանը զարմացած հայացքով նայում է պայուսակին։ «Վարչապետի պորտֆելը...»՝ մեկնաբանություններում գրել է նա։ Դերասանը օգոստոսի 10-ին նշել է ծննդյան տարեդարձը: Այս առիթով լրատվամիջոցները հրապարակել են նրան ուղղված շնորհավորանքները եւ պատմել նկարահանման ժամանակ Մկոյին արված անակնկալի մասին:

Նազենի Հովհաննիսյանը


Օգոստոսի ընթացքում լրատվամիջոցները շարունակել են լուսանկարներ հրապարակել Նազենի Հովհաննիսյանի ինստագրամյան էջից, որոնք գրեթե միշտ համեմաված են հաղորդավարուհի-դերասանուհու խորաթափանց մտքերով: «Երջանկության վայրկյանը հավերժության պես է»՝ իր ամառային կերպարով լուսանկարի ներքո գրել է հաղորդավարուհին: Նա նաեւ անդրադարձել է հանքարդյունաբերության խնդրին եւ իր կարծիքը հրապարակել.«Տարիներն անցնում են, ես մնում եմ իմ կարծիքին, որ հանքերը մեր խոցն են»: Նազենին իր ամառային հանգիստն անցկացրել է Իտալիայում եւ նրա հրապարակած գրեթե բոլոր լուսանկարներն ու մեկնաբանությունները հայտնվել են լրատվամիջոցներում:

Սիրուշոն


Նախորդ ամսվա ընթացքում կայացել է երգչուհի Սիրուշոյի «Summer Love: Vuy Aman» երգի պրեմիերան: Այս երգի պրեմիերան ներկայացրել է նաեւ Միջին Արեւելքի խոշորագույն հեռուստաընկերութուններից մեկը՝ MBC1-ը: Սիրուշոն իր նոր՝ «Summer Love: Vuy Aman» տեսահոլովակից լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.«Ես հիշում եմ, թե մենք ինչպես սիրահարվեցինք»: Օգոստոսին Սիրուշոն եղել է Գյումրիում եւ Շուշիում եւ լուսանկարներ հրապարակել այդ քաղաքներից:

BRAVO.am
Լուսանկարները՝ հայտնիների ինստագրամյան էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին