×


Հանրայինն աշխատանքից ազատել է Ժակին

Ժակը (Հակոբ Պապիկյան) ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ հայտնել է, որ դադարեցնում է աշխատանքը Հանրային հեռուստաընկերությունում, մասնավորապես՝ այլեւս չի վարի «Առավոտ լուսո» ծրագիրը:

Հաղորդավարը նշել է, որ ստիպված է ավարտել աշխատանքը Հանրայինում, քանի որ վերջինս լուծել է իր հետ կնքած ծառայությունների մատուցման պայմանագիրը:

«Ես՝ իմ համեստ մասնագիտական որակներով, այլեւս չեմ համապատասխանում առաջադրված պահանջներին եւ, առհասարակ, որեւէ այլ հաղորդման տարբերակ եւս մոտ ապագայում չի կարող դիտարկվել: Հաշվի առնելով այս ամենը՝ ինձ խորհուրդ տրվեց ընդունել իրողությունը եւ առաջարկ եղավ հնարավոր ապագայում զբաղվել մի նախագծի պրոդյուսերական աշխատանքով»,-գրել է նա՝ հավելելով, որ այս առաջարկն առնվազն անհեռանկարային է համարում:

Ժակը հայտարարել է, որ շարունակելու է զբաղվել սիրելի աշխատանքով, որին նվիրել է կյանքի մեծ մասը: «Հանրայինից դուրս կյանք կար ու կա՛»,-շեշտել է նա:

BRAVO.am
Լուսանկարը՝ Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին