×


Հասմիկ Շիրոյանը

Հասմիկ Շիրոյան.«Նրանք ինձ «քաշեցին»… Չեմ էլ ուզում հիշել»

Հասմիկ Շիրոյանը «Դեպի Եվրատեսիլ 2018»-ի արդյունքներին իր վերաբերմունքի, ետնաբեմում կատարվածի եւ առաջիկա անելիքների մասին պատմել է BRAVO.am-ին։ Ուկրաինաբնակ երգչուհին բազմիցս շեշտում էր, որ նախընտրական փուլին մասնակցում է հաղթելու ակնկալիքով.«Իհարկե, մտածում էի հաղթանակի մասին. ամիսների ընթացքում արել եմ իմ լավագույնը։ Արդյունքից գոհ եմ՝ ունեցա լավ երգ, նոր կապեր, գործընկերներ: Բայց կան որոշ հարցեր, օրինակ՝ նախանձը. եթե բարձրանում ես վերեւ, առանց նախաձողների չի լինի։ Ամեն դեպքում կարծում եմ՝ ինձ ոչինչ չխանգարեց, կարողացա գնալ իմ ճանապարհով, ուրախ եմ այս արդյունքի համար»։

23-ամյա երգչուհին այժմ հանգստանում է, նրա խոսքով՝ չի հիասթափվել, ծրագրում է նոր անելիքները.«Արել եմ որոշ եզրակացություններ, ինչը կօգնի հետագայում, հակառակը` հիմա ունեմ ավելի ուժեղ թիմ, նոր ծանոթություններ։ Շուտով Հայաստանում մի երգ էլ կթողարկեմ, հուսով եմ՝ մարդիկ կհավանեն։ «You & I» երգիս հեղինակները ոգեւորվել էին մեր համատեղ աշխատանքից,  գուցե հետագայում նորից նրանց երգերը կատարեմ։ Իսկ ամերիկացի բեմադրիչներս շատ լավ մարդիկ են, հաճույքով շփվեցինք ու աշխատեցինք միասին»։

Հասմիկ Շիրոյանը


Հասմիկը բացել է փակագծերն ու պատմել կուլիսներում իր հետ կատարվածի մասին. «Ի սկզբանե, ես բեմ պիտի բարձրանայի երկու հայ պարողի հետ, բայց նրանք ինձ «քաշեցին»… Արդեն անցյալում է, չեմ էլ ուզում հիշել։ Ինձ շատ աջակցեց աֆրոամերիկացի խորեոգրաֆ Թրոյը, նա ընդհանրապես ելույթ չի ունենում, բայց այնպիսի իրավիճակում էի, որ ինձ համար բացառություն արեց։ Նա բեմում դիմակով էր, որովհետեւ չպետք է երեւար, որ ինքն է պարում, բայց վերջում հանեց դիմակը։ Առ այսօր կապը պահպանում ենք, վստահ եմ՝ միասին դեռ աշխատելու ենք»։

Մեր հարցին՝ արդյոք 3-րդ անգամ կմասնակցի «Դեպի Եվրատեսիլ»-ին, Հասմիկը պատասխանել է.«Ոչ, Հայաստանի ընտրական փուլին այլեւս չեմ մասնակցի: Իմ առջեւ ուրիշ նպատակներ եմ դրել»։

BRAVO.am    
Լուսանկարները՝ Հասմիկ Շիրոյանի արխիվից եւ Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին