×


Մայլի Սայրուսի համեստ զգեստը, Ռիհաննայի միմիկաները, սպիտակ վարդերն ու անդրամադիր Ջեյ Զին՝ «Գրեմմի 2018»-ին

Երաժշտական աշխարհի ամենակարեւոր իրադարձություններից մեկը՝ 60-րդ «Գրեմմի»-ին, այլեւս պատմություն է: Մրցանակաբաշխության տրիումֆատորն է դարձել Բրունո Մարսը՝ հաղթելով «Տարվա ալբոմ» (24K Magic), «Լավագույն ձայնագրություն» (24K Magic) եւ «Լավագույն երգ» (That's What I Like) անվանակարգերում: Ներկայացնում ենք երեկ տեղի ունեցած երաժշտական «Օսկար»-ի ամենատպավորիչ դրվագները:

Ալիշա Քիզը եւ Բրունո Մարսը


Վերադարձ Նյու Յորք

15 տարվա դադարից հետո երաժշտական գլխավոր մրցանակաբաշխությունը Լոս Անջելեսից վերադարձավ Նյու Յորք: Արարողությունը տեղի է ունեցել «Մեդիսոն Սքուեր Գարդեն» համալիրում, իսկ հանդիսավարը, ինչպես եւ նախորդ անգամ, բրիտանացի դերասան Ջեյմս Քորդենն էր, ով հայտնի է իր հեղինական երեկոյան շոուով եւ «Carpool Karaoke» նախագծով:

Մայլի Սայրուսը


Ֆլեշմոբ բռնությունների դեմ

Եթե «Ոսկե գլոբուս 2018»-ին բոլոր հայտնիները ներկայացել էին սեւ զգեստներով՝ ի նշան սեքսուալ ոտնձգությունների եւ բռնաբարությունների դեմ բողոքի, «Գրեմմի»-ի ժամանակ աստղերը լուսանկարվել են սպիտակ վարդերով՝ այս ծաղիկն ընտրելով որպես կարեկցանքի, հույսի, խաղաղության եւ բողոքի խորհրդանիշ:  

Էլթոն Ջոնը եւ Մայլի Սայրուսը


Էլթոն Ջոնի, Մայլի Սայրուսի եւ Լեդի Գագայի ելույթները

Էլթոն Ջոնի եւ Մայլի Սայրուսի բեմելը երեկոյի ամենահիշվող պահերից էր: Երգչուհին, խախտելով ավանդույթը, այս անգամ բեմահարթակին ամենեւին էլ մերկ չէր, Էլթոնն էլ ռոյալ էր նվագում, որի վրա եւս սպիտակ վարդ էր դրված: Եվ հանդիսատեսն անչափ տպավորված էր նրանց կատարմամբ:

Լեդի Գագան


Լեդի Գագայի ելույթը նույնպես աննկատ չմնաց: Երգչուհին երկու երգ ներկայացրեց իր «Joanne» ալբոմից, եւ ոլորտի մասնագետները նրա կատարումը համարում են երեկոյի լավագույններից:

Ռիհաննան


Ռիհաննան կրկին դարձել է մեմերի հերոսուհի

Կհիշվի նաեւ Ռիհաննայի ելույթը, սակայն այլ պատճառով: Համացանցում մեծ ուշադրության են արժանացել երգչուհու միմիկաները կատարման ընթացքում:   

Ռիհաննան, Քենդրիկ Լամարը եւ Ջոն Լեջենդը


Ջեյ Զին ձեռնունայն է հեռացել

Նախորդ տարի «Գրեմմի»-ին ուշադրության կենտրոնում Բեյոնսեն էր, ով շոուից օրեր առաջ հայտարարեց, որ հղի է, նաեւ նոմինացված էր 9 անվանակարգում (հաղթել է երկուսում): Այս անգամ էլ նրա ռեփեր ամուսինն էր առաջադրված 8 անվանակարգում, սակայն մնաց առանց բաղձալի արձանիկի: Երեկոյին նրա տրամադրությունը փորձեց բարձրացնել Քենդրիկ Լամարը՝ իր ելույթում շնորհակալություն հայտնելով եւ նշելով, որ ռեփերին համարում է հիփ-հոփի լեգենդներից:

Աղբյուրը՝ Spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին