×


Մանանա Գեւորգյանը՝ նոր դերի եւ ընտանիք կազմելու ցանկության մասին

Մանանա Գեւորգայնը, ով այս շրջանում նկարահանվում է «Մոր խոստումը» սերիալում, նոր ֆոտոշարք ունի: Դերասանուհին այն տրամադրել է BRAVO.am-ին, խոսել նկարահանումների, նոր դերի մասին, եւ ոչ միայն:

«Շատ եմ սիրում գարնան այս ժամանակահատվածը, երբ ծառերը ծաղկած են: Հենց դա էլ պատճառ հանդիսացավ նոր լուսանկարահանում իրականացնելու համար»,-նշել է նա:

Մանանա Գեւորգյանը


Խոսելով սերիալային կերպարի մասին՝ Մանանան ասել է, որ առաջին անգամ է նման դերով հանդես գալիս.«Սոնան շատ խիստ, կայացած, ճանաչված փաստաբան է: Այս անգամ էլ աշխատում եմ պրոֆեսիոնալ թիմի հետ, ինչի համար շատ ուրախ եմ: Առհասարակ, իմ կերտած յուրաքանչյուր կերպար ինձ յուրովի հոգեհարազատ է, իմ մի մասնիկն եմ համարում»:

Նա կարծում է, որ այս կերպարի հետ նմանությունները շատ են.«Նա էլ ինձ նման պայքարող, թույլի կողքին կանգնող, չվաճառվող մարդ է»:

Մանանա Գեւորգյանը


Մանանայից հետաքրքրվել ենք՝ արդյոք կան փոփոխություններ նաեւ անձնական կյանքում.«Չեմ կարծում՝ լինի մի աղջիկ, ով չցանկանա ընտանիք կազմել, երազել մայրանալու մասին: Հուսով եմ՝ Աստված ինձ համար նախատեսել է այդ երջանկությունը, եւ երբ ժամանակը գա, մեծ սիրով կկիսվեմ ձեզ հետ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մանանա Գեւորգյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին