×


Մանո Գրիգորյանը՝ 35-ամյակը չնշելու պատճառի եւ ամուսնու անակնկալի մասին

Այսօր Մանո Գրիգորյանի ծննդյան օրն է: Նա տոնում է 35-ամյակը: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին ասել է, որ վատառողջ լինելու պատճառով տարեդարձի խնջույքը մի քանի օրով հետաձգել է:

«Վերջին օրերին ինքնազգացողությունս լավ չէ: Մրսածության պատճառով այս տարի ծննդյանս օրը նշելու տրամադրություն չունեմ: Ընտանիքիս անդամներն ու ընկերներս օրս արդեն տոնի են վերածել, մինչ այս պահն այնքան հաճելի շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ ստացել, որ էլ ասելու չէ»,- նշել է նա:

Մանո Գրիգորյանը՝ դուստրերի հետ


Մանոյին առաջինն  ամուսինը՝ դերասան Սարգիս Գրիգորյանն է շնորհավորել. «Կեսգիշերին է ինձ հաճելի անակնկալ մատուցել՝ տուն գալով գեղեցիկ ծաղկեփնջով: Աղջիկներս իրենց ձեռքով բացիկներ էին պատրաստել ու տառասխալներով բարեմաղթանքներ գրել: Ընկերներիցս ոմանք էլ արդեն հասցրել են իրենց նվերները հանձնել»,-պատմել է Մանոն:

BRAVO.am-ը շնորհավորում է դերասանուհուն եւ նորանոր հաջողություններ մաղթում:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մանո Գրիգորյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին