×


Մառա Սարուխանյանը՝ «քաղցր» դժվարությունների եւ աղջիկների հետ ամառը Երեւանում անցկացնելու մասին

Մառա Սարուխանյանը երեք ամիս է՝ վայելում է երկրորդ դստեր ներկայությունը: Դերասանուհին մեզ է տրամադրել փոքրիկի լուսանկարները, պատմել աղջիկների մասին, եւ ոչ միայն:

«Արիանան 3 ամսական է, իսկ Ալեքսանդրան գրեթե երկու տարեկան: Նրանց հետ հեշտ չէ, քանի որ երկուսն էլ հավասարաչափ ուշադրության կարիք ունեն, բայց ամեն դժվարություն իր քաղցրությունն ունի»,-ասել է մայրիկը եւ նշել, որ քույրերը միմյանց շատ-շատ են սիրում.«Ալեքսան արթնանում է՝ Արիանա անունը տալով, միանգամից նրա մոտ է վազում: Երբեք չէի կարող պատկերացնել, որ այդքան փոքր տարիքում կարող է այդչափ հոգատար եւ ուշադիր լինել քրոջ նկատմամբ: Նաեւ ինձ է շատ օգնում փոքրիկին խնամելու հարցում, լողացնում ենք միասին եւ խաղում, քույրիկին տարբեր խաղալիքներ է ցույց տալիս, փորձում զբաղեցնել»:

Փոքրիկ Արիանան


Մառան պատմել է, որ աղջիկներն արտաքնապես միմյանց նման չեն.«Փոքր աղջիկս ավելի շատ ինձ է նման, մնացած հարցերում դեռ չեմ կարող ասել՝ ինչով են միմյանց նման, ինչով՝ ոչ: Բայց երկուսն էլ շատ խելոք են, գիշերը հանգիստ քնում են»:

Ալեքսանդրան


Նա առաջիկայում ընտանիքի հետ Հայաստան կգա, ասում է՝ ուզում է բալիկներն ամառը Երեւանում անցկացնեն.«Եվ ավելի շատ հայերեն սովորեն, ինձ համար շատ կարեւոր է, որ իրենք հայրենասեր մեծանան, սիրեն եւ իմանան ամեն բան՝ կապված իրենց պատմության, ազգի, քաղաքի, մշակույթի հետ: Այժմ աղջիկս երկու լեզուներով էլ խոսում է, պարապում եմ, որ հայերեն լավ իմանա»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մառայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին