×


Արփիի 3-ամյակին

Մարիամ Շահինյանի դստեր 3-ամյակն ու բյուրեղյա կոշիկը

Մարիամ Շահինյանի ավագ դուստրը` Արփին, դարձել է 3 տարեկան: Փոքրիկի օրը ծնողները տոնի են վերածել նախ մանկապարտեզում, ապա մանկական սրճարաններից մեկում:

«Ծաղրածու էինք հրավիրել մանկապարտեզ, եւ շատ ուրախ օր ունեցան երեխաները»,-BRAVO.am-ին պատմել է դերասանուհին` հավելելով, որ խնջույքին իր մտերիմներից շատերն այս անգամ հարգելի պատճառներով ներկա չեն եղել:

Մարիամ Շահինյանի դստեր տարեդարձին


Աղջնակի տարեդարձի համար ընտրվել էր Մոխրոտի թեման, տորթի վրա էլ վերջինիս կոշիկն էր.«Գեղեցիկ նվերներ ենք ստացել, հիմնականում` հագուստ, բոլորն էլ շատ հավանել ենք»,-ասել է Մարիամը:

Արփիի 3-ամյակին


Պարզվում է` տոնական տորթի մոմերը փչելիս մայր ու դուստր միասին են երազանք մտապահել, որ նախընտրում է չբացահայտել:):

BRAVO.am-ը Արփիին եւ աշխարհի բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ ու անհոգ մանկություն:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարիամ Շահինյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին