×


Մարիամի եւ Գոռի վեճը` BRAVO.am-ի ֆոտոշարքից առաջ

Մարիամ Ալեքսանյան եւ Գոռ Համբարձումյան սիրային զույգին անդրադառնալու առիթներ ունեցել ենք: Այս անգամ երիտասարդ դերասանները մեր նոր ֆոտոշարքի հերոսներն են: Պարզվեց` զույգը վիճել է, եւ հենց այդ տրամադրությամբ էլ եկել էին լուսանկարահանմանը: Իսկ թե ինչ է պատահել ընթացքում, կարդացեք նյութում:):

«Վիճել էինք, բայց…»

Մարիամ. Դե, գիտեք, վիճելը մեղմ է ասված: Այո, վիճել էինք, բայց որ զույգն ասի` թե չեն վիճում, թագավորությանս կեսը նրան կտամ:): Իրականում ամեն հարցի պետք է հումորով մոտենալ: Բոլոր զույգերի դեպքում էլ գալիս է շրջան, որ չեն հասկանում իրար, սեւ գիծ է լինում, բայց ուժեղները հաղթահարում են եւ առաջ գնում, իսկ այն մարդիկ, ովքեր տառապում են սեփական սկզբունքների պատճառով, կորցնում են միմյանց: Մի պարզ բան գիտեմ` երբ երկու հոգի սիրում են իրար, ինչ ցունամի էլ լինի, հարաբերությունները քանդել չի կարող:

Մարիամ Ալեքսանյանը եւ Գոռ Համբարձումյանը


Գոռ. Ասում են` վեճեր բոլորի մոտ էլ լինում են, եւ դա նորմալ է, չնայած` ինքս խուսափում եմ հաճախակի վեճերից, եւ դա նորմալ չեմ համարում: Իմ եւ Մարիամի դեպքում լուրջ վեճեր, որպես այդպիսին, չեն լինում, պարզապես քննարկումներ ենք ունենում որոշ հարցերի վերաբերյալ: Ես գնահատում եմ նրա հասունությունը, զսպվածությունը եւ կողքինին գնահատելու բարձր ունակությունը:

«Առաջին քայլն անում է նա, ով ավելի խելացի է գտնվում»

Մարիամ. Վեճերի շնորհիվ բացահայտում ես դիմացինին: Դրանք նրա համար են, որ ճանաչես կողքիդ տղամարդուն: Շատերը, հասկանալով, որ ելք չկա, ճիշտ են համարում բաժանվելը, բայց եթե սիրում ես, աչք ես փակում շատ բաների վրա: Ինքս իմ փորձով կկիսվեմ` ամեն վեճի ժամանակ բացահայտում եմ Գոռին բոլոր տեսանկյուններից: Հստակ չեմ կարող ասել` վեճերից հետո ով է անում առաջին քայլը. անում է նա, ով ավելի խելացի է գտնվում:):

Գոռ. Կարծում եմ` շատ անհատական է: Հարաբերություններ կան, որոնց վեճերը հետաքրքրություն են տալիս եւ ավելի են ամրացնում դրանք, եւ, իհարկե, հակառաը` երբ հաճախակի վեճերը հոգնեցնում են եւ բաժանման հանգեցնում: Թեեւ ամեն բան կախված է նրանից, թե ինչ տեսակի վեճ է, ինչ հողի վրա. դա շատ կարեւոր է: Թե ով կանի առաջին քայլը, էական չէ, կարեւր է, որ մարդ հասկանա իր արարքը. ինչն է իրականում կարեւոր` ընտանիքը, հարաբերությունները, սերը, թե՞ էգոն, «պրինցիպները»: Համառությունը միշտ էլ անցնում է երկրորդ պլան, եւ սերը հաղթում է:

Գոռ Համբարձումյանը եւ Մարիամ Ալեքսանյանը


«Մատանին որոշիչ չէ»

Մարիամ. Միշտ էլ ասել ենք, որ մեր հարաբերություններն օրինական են. մատանին որոշիչ չէ: Օրինական են այն հարաբերությունները, երբ զույգն ունի ընդհանուր նպատակ, գործում է «մենքը», կա սեր: Լինի հեռավորություն, թե բաժանում, եթե կա սեր, բոլոր խոսքերն ավելորդ են:

Գոռ. Համամիտ եմ Մարիամի, հետ, իսկ նշանվելու մասին դեռ կհայտարարենք:

Մարիամ Ալեքսանյանը եւ Գոռ Համբարձումյանը


«Միմյանց ընտանիքների հետ լավ հարաբերություններ ունենք»

Մարիամ. Շատ լավ հարաբերություններ ունեմ Գոռի ընտանիքի հետ: Ամենակարեւորը` կա հարգանք, ընտանեկան ջերմություն:

Գոռ. Շատ մտերիմ եմ Մարիամի ընտանիքի հետ, նա էլ` իմ: Դա ինձ միայն հաճույք է պարգեւում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացրել ենք Jean-Paul Existential սրճարանում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին