×


Մարինա Գրեգ.«Իմ տղամարդուն դուր եմ գալիս անգամ չշպարված»

Սիրային բլից հարցերի միջոցով շարունակում ենք բացահայտել` հայտնիներից ում համար ինչ է սերը, ինչպիսին է եղել նրանց առաջին համբույրը եւ այլն: Առաջարկում ենք ծանոթանալ հաղորդավարուհի Մարինա Գրեգի անկեղծ պատասխաններին եւ իմանալ, թե, ըստ նրա, ինչ պետք է անի տղամարդը:):

Սերը կյանքն է:

Սիրել՝ նշանակում է ապրել, շնչել:

Սեր առաջին հայացքից, միանշանակ, կա:

Սիրահարվածներն իրենք իրենց նման չեն:

Մարինա Գրեգը


Սիրո իմ եղանակն ամառն է:

Տղամարդու արտաքինում ինձ կարող են գրավել մատները:

Վանել` տգեղ մատները:

Տղամարդը պետք է անընդհատ հիանա իր ընտրյալով:

Կյանքն առանց սիրո,  իչպես ճաշն առանց աղի:

Երբ սիրում ես` մոտիվացված ես:

Հանուն սիրո պատրաստ եմ… Սերը չպետք է երկընտրանքի առջեւ կանգնեցնի:

Մարինա Գրեգը


Սիրած էակի կողքին արթնանալը նման է առավոտյան ժամը 6:00-ից 9:00-ն ընկած ժամանակահատվածի անուշ քնին:):

Սերը կարմիր գույն ունի:

Մինչ ամուսնանալը պետք է…  Նա կամ քո «մարդն» է, կամ քոնը չէ. մինչեւ կամ հետո էական չէ:

Իմ առաջին համբույրը նման էր գլխապտույտ ատրակցիոնի:):

Առաջին ժամադրությունը պետք է լինի այնպիսին, որ անհամբեր սպասես երկրորդին:

Մարինա Գրեգը


Երբ սիրում ես, պետք է… Եթե սիրում ես, ոչինչ չպետք է. ամեն ինչ սիրով ես անում:

Տղաներին դուր է գալիս իմ… Տղաներին՝ չգիտեմ, բայց իմ տղամարդուն դուր եմ գալիս ես՝ անգամ չշպարված, անգամ նյարդային:):

Կամուսնանամ, եթե հասկանամ, որ նա այն մարդն է, ում ուզում եմ ամեն առավոտ տեսնել:

Չեմ սիրում տղաների, ովքեր մշտապես զոհի դերում են:

Բլից հարցերը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝  Ալբերտ Հարությունյանի  

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին