×


Մարինե Մինասյանը

Մարինե Մինասյան.«Այս ամենն իրական կյանքում երբեք չէի կարող ունենալ»

Ամերիկաբնակ դերասանուհի Մարինե Մինասյանը BRAVO.am-ին է տրամադրել իր նոր ֆոտոշարքը, պատմել ինչպես լուսանկարահանման համար ընտրած վառ կերպարի, այնպես էլ Լոս Անջելեսում իր առօրյայի եւ այն մասին, թե որ սերիալում է շուտով հանդես գալու:

«Ֆոտոշարքի առաջարկը ստացել եմ Վահրամ Մալոյանից, ով ներկայացնում է «Hye Cinema»-ն եւ տեսանկարահանում էր ընթացքը: Գոգայի հետ էլ քննարկել եւ հասկացել ենք կերպարը, որ չկրկնվող լուսանկարներ ստացվեն: Արդյունքում ընտրեցինք տիկնիկ-աղջկա թեման, նրան շրջապատող ուրախ մթնոլորտն ու նվերները: Ոճային կտրուկ փոփոխություն, նոր կերպար, վառ գույներով կարճ հագուստ, անսովոր ու գունեղ դիմահարդարում, կազմվածքը ընդգծող համարձակ դիրքեր, մի խոսքով` այն ամենի համադրությունը, որը իրական կյանքում ես երբեք չէի կարող ունենալ: Եվ քանի որ սիրում եմ էքսպերիմենտներ անել եւ տարբեր կերպարներով հարստացնել մասնագիտական կյանքն ու պորտֆոլիոն` սիրով համաձայնեցի»,-պատմել է Մարինեն:

Մարինե Մինասյանը


Նա նշել է, որ միշտ պատրաստ է հետաքրքիր, թարմություն բերող առաջարկներն ընդունել.«Լուսանկարահանումը շատ լավ մթնոլորտում է անցել: Հետաքրքիր ու հեշտ էր աշխատել անմիջական եւ պոզիտիվ մարդկանց հետ եւ լավ արդյունք ստանալ»:

Մարինե Մինասյանը


ԱՄՆ-ում իր կյանքի մասին խոսելիս դերասանուհին ասել է.«Գրեթե մեկ տարի է` ավարտվել է «Վտանգավոր խաղեր» հեռուստասերիալը, եւ իմ առօրյայից միայն նկարահանումներն են պակասել: Մնացածը նույնն է` տուն, ընտանիք, երեխա, առօրյա բոլոր հոգսերն ու հաճելի պարտականությունները: Եվ, իհարկե, ինձ համար արդեն հարազատ դարձած մի վայր` «M-Dance» պարի ստուդիան, որտեղ աշխատում եմ մեծ ուրախությամբ: Շուտով «Ուշացած սեր» սերիալի շրջանակում կներկայանամ նոր կերպարով»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գոհար Ասատրյանի/Goga Photo/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին