Արդեն երկու տարի է, ինչ Ջազի հայկական ասոցիացիան կազմակերպում է «Yerevan Jazz Fest» ամենամյա միջազգային փառատոնը: Այս անգամ այն կմեկնարկի հոկտեմբերի 26-ին, իսկ փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին:
Կազմակերպիչները նշում են, որ փառատոնն այս տարի լինելու է էլ ավելի զանգվածային եւ կհյուրընկալի ջազի գերաստղեր դարձած երաժիշտների, ովքեր բեմ կբարձրանան հայ ջազմենների հետ:
«Yerevan Jazz Fest 2017»-ը կմեկնարկի հոկտեմբերի 26-ին
«Yerevan Jazz Fest 2017»-ի շրջանակում Երեւան կայցելեն մեգաաստղեր Մարկուս Միլերն ու Գոնսալո Ռուբալկաբան:
Փառատոնն այս տարի նվիրված է հայտնի Zildjian բրենդի հիմնադիր Ավետիս Զիլջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների ծնծղաների արտադրությանը:
«Yerevan Jazz Fest»-ն անցկացվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հովանու ներքո: Փառատոնի շրջանակներում նախորդ տարիներին Հայաստան են այցելել երաժիշտներ ԱՄՆ-ից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Վրաստանից, Ռուսաստանից եւ Անգլիայից, նրանց թվում են եղել անվանի բաս կիթառահար եւ վիրտուոզ Ռիչարդ Բոնան, մեներգչուհիներ Դի Դի Բրիջուոթերը եւ Ջոս Սթոունը:
Գոնսալո Ռուբալկաբան
«Yerevan Jazz Fest 2017»-ի ծրագրին ծանոթացեք ստորեւ.
Հոկտեմբեր 26, Մարզահամերգային Համալիր
Մարկուս Միլեր - ԱՄՆ
Հոկտեմբեր 29, Ա. Խաչատրյանի անվան համերգասրահ
Հայաստանի պետական ջազ նվագախումբ, գեղ. ղեկավար` Արմեն Հյուսնունց
Լեւոն Մալխասյան – Հայաստան
Իգոր Բուտման – Ռուստաստան
Անի Արզումանյան – Ֆրանսիա
Աննա Վարդազարյան - Հայաստան
Հոկտեմբեր 30, Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն
Լեւոն Մալխասյան – Հայաստան
Ալեքսիս Ավագյան – Ֆրանսիա
Միքայել Ոսկանյան եւ ընկերներ - Հայաստան
Վազգեն Ասատրյան - Հայաստան
Լուսինե Սարգսյան - Հայաստան
Նոյեմբեր 1, Ա. Խաչատրյանի անվան համերգասրահ
Արտո Թունջբոյաջյան եւ Armenian Navy Band
Արտակ Ներսիսյան – Հայաստան
Մարինե Հակոբյան – Հայաստան
Պակո Սառ – Սենեգալ
Նոյեմբեր 3, Ա. Խաչատրյանի անվան համերգասրահ
Գոնսալո Ռուբալկաբա - Կուբա
Վահագն Հարապետյան կվինտետ - Հայաստան
Ալեքսիս Ավագյան – Ֆրանսիա
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: