×


Մաքսի եւ Էլենի հարսանիքն ու «Էլենի օրագրի» վերջին սերիաների հետաքրքիր դրվագները

«Էլենի օրագիրը» հեռուստասերիալի երկրորդ մասն այս շաբաթ ավարտվում է: BRAVO.am-ը ներկայացնում է վերջին նկարահանումներից կադրեր, իսկ սցենարիստ Անի Մաղաքյանը պատմել է ավարտի մասին:

«Վերջին սերիան շատ դանդաղ եմ գրել, թեեւ գիտեի՝ ինչ պետք է գրեմ, բայց չէի կարողանում մոտենալ համակարգչին, չէի ուզում ավարտել: Շատ հուզված եմ գրել, լացելով, էմոցիաները շատ էին: Գիտեմ նաեւ, որ ով կարդացել է վերջին սերիաների սցենարը, նույնպես հուզվել է, որովհետեւ մենք շատ կապված էինք միմյանց հետ ու թեմային: Երկրպագուների մեծ սիրո շնորհիվ մենք կրկնակի հաճույքով էինք անում մեր աշխատանքը»,-նշել է սցենարիստը:


Նրա խոսքով՝ երկրպագուները երրորդ եթերաշրջանի հույսեր ունեն, նույնիսկ մեծ շարժում է սկսվել սոցիալական հարթակում.«Նրանք չեն ուզում կտրվել սիրելի հերոսներից, բայց մենք էլ ուզում ենք ճիշտ ժամանակին դադար տալ, որպեսզի ո՛չ մենք ձանձրանանք մեր աշխատանքից, ո՛չ էլ նրանք հոգնեն մեզնից»:


Ինչպես պարզ է դառնում ներկայացված լուսանկարներից, սերիալի վերջին սերիայում սպասվում է գլխավոր հերոսների՝ Մաքսի եւ Էլենի հարսանիքը.«Իհարկե, շատ ուրախ նոտայով ենք ավարտելու: Ոչ ոքի չենք հիասթափեցնի»:

Բացի հարսանիքի տեսարաններից, կցուցադրվի սիրված դերասանների ընտանեկան կյանքը տարիներ անց:


Անդրադառնալով նոր նախագիծ սկսելուն՝ Անի Մաղաքյանն ասել է.«Դերասաներից մի քանիսի հետ համագործակցելու ծրագրեր կան: Նոր նախագիծը քննարկման փուլում է»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է «Շանթ» հեռուստաընկերությունը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին