×


Մենչը կհայտնվի վերջում

«Ֆուլ Հաուս»-ի 9-րդ եթերաշրջանն իր հումորային ընթացքի մեջ է: BRAVO.am-ի հետ նախորդ զրույցում նախագծի պրոդյուսեր, հումորիստ Արմեն Պետրոսյանը նշել էր, որ իր մասնակցությամբ տեսարաններ եւս կլինեն: Նրանից հետաքրքրվել ենք՝ արդյոք որոշումը փոխել են:

«Գործուղմամբ դեռեւս գտնվում եմ Միացյալ Նահանգներում: Չնկարահանվելուս վերաբերյալ արձագանքներ լինում են, այն էլ՝ ամեն օր: Իմ մասնակցությունն այս եթերաշրջանում կլինի միայն վերջին՝ 24-րդ սերիայում: Տեսարանը կնկարահանվի այստեղ: Սցենարով պահանջվում է, որ կերպարիս նկարահանումը արտերկրում լինի»,-մեզ հետ զրույցում պարզաբանել է Մենչն ու հավելել, որ Երեւան կվերադառնա մայիսին:

Մենչը՝ կնոջ հետ


Նա նաեւ ասել է, որ ԱՄՆ-ում իրեն երբեւէ օտար չի զգացել. այնտեղ մեկնում դեռեւս 1997 թվականից եւ իր ընկերների շնորհիվ միշտ լավ է զգում: Թեեւ այս ամիսների ընթացքում վերադարձել է հայրենիք եւ կրկին մեկնել, կարոտում է Երեւանն ու Հայաստանը:

Մենչից հետաքրքրվել ենք նաեւ գործնական այլ նորությունների, նաեւ իր եւ հումորիստ Միխայիլ Գալուստյանի համատեղ լուսանկարի ու հանդիպման առիթի մասին:

Արմեն Պետրոսյանը, Միխայիլ Գալուստյանը եւ Քրիստինա Սմսարյանը


«Նոր մտքերի, ծրագրերի մասին առայժմ վաղ է խոսել: Նրանք դեռ եփման փուլում են: Իսկ իմ եւ Միխայիլի հանդիպումը, բնականաբար, պատահական չէր: Նա Ալեքսանդր Ռեւայի հետ համերգային ծրագրով Միացյալ Նահանգներ էր եկել, որին էլ ես հրավիրված էի»,-եզրափակել է նա:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արմեն Պետրոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW