×


Մերի Ներսիսյանի եւ Գոռ Պետրոսյանի ընտանիքը

Մերի Ներսիսյան.«Կես ժամ դիմացանք բոլորս»

Տոնական եռուզեռին զուգահեռ Մերի Ներսիսյանի եւ Գոռ Պետրոսյանի ընտանիքը, չխախտելով գեղեցիկ ավանդույթը, Ամանորի թեմատիկայով լուսանկարահանման է մասնակցել: Հաղորդավարուհին BRAVO.am-ին է տրամադրել լուսանկարները եւ պատմել, թե ինչպես են իրենց դրսեւորել փոքրիկները:

«Բոլորս էլ գիտենք՝ որքան դժվար է երեխաներին լուսանկարելը: Դե, պատկերացրեք, թե որքան բարդ էր միաժամանակ երեքին լուսանկարելը: Կես ժամ դիմացանք բոլորս, հատկապես՝ լուսանկարիչը: Այդ ամենը հաշվի առնելով՝ լուսանկարահանումը կազմակերպեցինք տանը, որպեսզի մի փոքր ավելի հեշտ լիներ»,-նշել է Մերին եւ հավելել, որ տոների շունչն իրենց ընտանիքում դեռ չի մարել՝ ի շնորհիվ փոքրիկների.«Նոր տարին հենց նրանց տոնն է, նրանց ուրախացնելու ու զվարճացնելու տոնը»:

Մերի Ներսիսյանը՝ որդու հետ


Հաղորդավարուհու եւ ռեժիսորի ընտանիքն 2018 թվականը դիմավորել է տանը: Նրանք շնորհավորել են միմյանց, բարեմաղթանքներ հնչեցրել, հետո միացել ընկերներին:

Մերի Ներսիսյանի եւ Գոռ Պետրոսյանի ընտանիքը


3 երեխաների մայրիկի համար 2017 թվականը լավ եւ անմոռանալի տարի էր` հետաքրքիր եւ հաճելի ակնթարթներով լեցուն: Լույս աշխարհ եկավ որդին` Ռոբը: Նա հավատում է, որ այս տարին ավելի լավն է լինելու:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Գրիգոր Եփրեմյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին