×


Սվետլանա Բոսնոյանը եւ Միսթր X-ը

Միսթր X-ի եւ մայրանալ պատրաստվող Սվետլանա Բոսնոյանի նոր ֆոտոշարքը

Այն, որ Միացյալ Նահանգերում բնակություն հաստատած ամուսիններ Արթուր Հակոբյանը՝ Միսթր X-ը, եւ Սվետլանա Բոսնոյանը շուտով ծնողներ կդառնան, BRAVO.am-ն առաջինն է տեղեկացրել:  Հղիության իններոդ ամսում գտնվող հաղորդավարուհի-երգահանն այսօր մեզ է տրամադրել իր եթերային նոր ֆոտոշարքը:

Ապագա մայրիկը նշել է, որ լուսանկարահանման գաղափարը քույրիկինն է, ով եւ զբաղվել է իր ոճով եւ զգեստի ընտրությամբ, լուսանկարիչն էլ Լուսինե Հովակիմյանն է, որի հետ Սվետլանան արդեն երկրորդ անգամ է համագործակցում:

Սվետլանա Բոսնոյանը


«Ամեն անգամ հիանալի արդյունք ենք ստանում: Վարսահարդարումը վստահել էի Նարինե Գեւորգյանին, դիմահարդարումը՝ Մարինա Ստեփանյանին: Ինչպես միշտ, նրանք կարողացանք անթերի կատարել իրենց գործը, ստանալ այն, ինչ կար իմ մտքում»,- նշել է երգահանը եւ շնորհակալություն հայտնել հոգատար վերաբերմունքի համար:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լուսինե Հովակիմյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին