×


Յանայի եւ Սուրենի ընտանիքի տոնական նոր ֆոտոշարքը

«2018 թվականը բավական լավ տարի էր մեր ընտանիքի համար՝ հագեցած աշխատանքով, արտերկրում ունեցած գունեղ եւ ակտիվ հանգստով, տարբեր ձեռքբերումներով եւ տարեվերջին գերազանցիկ աղջիկ ունենալով: Եվ ամենակարեւորը՝ փառք Աստծո, բոլորս առողջ ենք եւ երջանիկ»՝ ահա այս տողերով է տարին ամփոփել Յանա Դանիելյանը, ով տոներին ընդառաջ ընտանիքի հետ նոր ֆոտոշարք է իրականացրել` այն տրամադրելով BRAVO.am-ին:

Յանա Դանիելյանը


Հաղորդավարուհին ասել է, որ ինքն ու ամուսինը բավական խիտ գրաֆիկ ունեն այս շրջանում.«Անկեղծ ասած՝ հավատս չի գալիս, որ մի քանի օրից արդեն Նոր տարի է: Այս տարի լինելու ենք Հայաստանում՝ տանը: Ճիշտ է՝ շատ էինք ուզում արտերկիր մեկնել, բայց աշխատանքային զբաղվածությունը թույլ չի տալիս: Չենք տխրում, բացը կլրացնենք գարնանը»:

Ադելը


Յանան խոստովանել է նաեւ, որ երազանքներ չունի, հեքիաթներին եւ հրաշքներին չի հավատում.«Չգիտեմ՝ լավ է, թե` ոչ: Բայց լինելով չափազանց ռեալիստ` ունեմ բազում նպատակներ, որոնք հատ առ հատ իրականացնելով շարժվում եմ առաջ»:

Յանա Դանիելյանը եւ Սուրեն Փահլեւանյանն՝ իրենց դստեր հետ


Նա չի մոռացել նաեւ շնորհավորել բոլորի գալիք Ամանորը եւ Սուրբ Ծնունդը. «Ուզում եմ սրտանց շնորհավորել Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ապրող իմ հայրենակիցներին: Բոլոր ընտանիքներին սեր, խաղաղություն եւ երջանկություն եմ մաղթում: Թող այս տարի կատարվեն բոլորի նվիրական երազանքներն ու նպատակները»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գոշ Սարգսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին