×


Նարինե Մկրտումյանի ընտանեկան հանգիստը Եգիպտոսում

Նարինե Մկրտումյանը մի քանի օր է՝ ընտանիքի հետ ծովափնյա հանգիստ է վայելում Եգիպտոսում: Երգչուհին BRAVO.am-ին է տրամադրել ճամփորդության լուսանկարներն ու պատմել՝ ինչպես են անցնում իրենց օրերը:

«Եթե անկեղծ լինեմ, երեխաները շատ էին հիվանդանում, եւ որոշեցինք ծով տանել, իսկ այս շրջանը հարմար էր եւ ինձ, եւ ամուսնուս, երկուսս էլ կարողացանք արձակուրդ վերցնել: Հունիս ամսից սկսում են միջոցառումները, որոնց ժամանակ պետք է երգեմ, իսկ այս շրջանը շատ հարմար էր: Ի դեպ, երեխաների դասերը կիսատ չենք թողել, բոլոր գրավորները գրել ենք, իսկ վերադառնալուց հետո կմասնակցենք էքսկուրսիաներին»,-պատմել է երգչուհին:

Նարինե Մկրտումյանի ընտանեկանի ընտանիքը


Նարինեն Եգիպտոսում 3-րդ անգամ է: Ասում է՝ այնտեղի հանգիստը շատ է սիրում: «Պայմանները մատչելի են եւ հարմար: Չեմ ասի` սա աշխարհի վերջն է, բնականաբար, շատ ավելի լավ տեղեր կան, բայց ֆինանսի առումով այստեղ հանգստանալը շատ հարմար է»,- նշել է նա եւ ավելացրել՝ ինչն է առավել գրավում իրեն. «Օրերը անցնում են շատ լավ, ընտանեկան միջավայրում, տարբեր ազգերի ներկայացուցիչների եւ ամուսնուս ընկերների հետ: Վայելում ենք մեր ակտիվ հանգիստը: Ինձ գրավում է տաք եղանակը, ծովը, տարբեր տեսակի ժամանցային ծրագրերը թե հյուրանոցում, թե դրանից դուրս: Օրը լեփ-լեցուն է անցնում, իհարկե, դու ես ընտրում` ինչին մասնակցել, ինչին` ոչ»:

Նարինե Մկրտումյանը


Ըստ երգչուհու՝ տարվա ընթացքում պետք է երկու անգամ հանգստանալ` առողջ լինելու եւ կազդուրվելու համար. «Մեկ անգամը պարտադիր է, իսկ երկրորդն արդեն հնարավորությունից է կախված»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Նարինեի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին