×


Նելլին սիրո տոներին կլինի ֆուտբոլիստ ամուսնուց հեռու

Սիրո տոներ ու սիրառատ լուսանկարներ: Չնայած աշխատանքը երգչուհի, պրոդյուսեր Նելլին ու ֆուտբոլիստ ամուսնուն՝ Րաֆֆիին, ստիպել է տարվա ամենառոմանտիկ օրերն անցկացնել հեռավորության վրա, ամեն դեպքում նրանք հասցրել են գեղեցիկ ֆոտոշարք պատրաստել եւ առաջինը տրամադրել են BRAVO.am-ին: Լուսանկարներին կից էլ մի քանի հարցադրում ընտանեկան կյանքից, բալիկներից, ռոմանտիկայից ու դե, էլ ո՞ւր առանց ստեղծագործական կյանքի:

- Քանի որ սիրո տոներին ընդառաջ են արված լուսանկարները, հետաքրքիր է իմանալ՝ որն է ձեր կյանքում եղած ամենառոմանտիկ անակնկալը:
-Նախ սկսեմ նրանից, որ մենք ռոմանտիկ չենք եւ մեր կյանքում ռոմանտիկ պահերը քիչ են լինում, դա է պատճառը, որ հիմա ես դժվարանում եմ ռոմանտիկ ինչ-որ արարք հիշել:

Րաֆֆին եւ Նելլին


-Սովորաբար, երբեմն հումորով, երբեմն լուրջ նշվում է, որ ամուսնությունից հետո ռոմանտիկան կորում է: Ձեր դեպքում ինչպե՞ս է:
-Ռոմանտիկայի հետ կապված չեմ կարող ասել, բայց շատ անգամներ տեսնում եմ, որ կենցաղը մարդկանց համար հոգս է դառնում, եւ սերը կորում է: Բայց մենք մի րոպե անգամ չենք դադարել սիրել իրար, եւ միշտ ասում եմ, որ եթե ընտրության հնարավորություն ունենայի, էլի ամուսնուս կընտրեի:

-Ի՞նչ սկզբունքով եք ամուսնու համար սիրո տոներին ընդառաջ նվերներ ընտրում եւ ի՞նչ կառաջարկեք այն աղջիկներին, որոնք միշտ դժվարանում են սրելիին նվերների ընտրության հարցում:
-Ես միշտ փորձում եմ ամուսնուս այնպիսի նվեր անել, որից հաճույք կստանա, կսիրի, կուրախանա: Մի դեպք եմ հիշում, երբ պետք է նշեինք մեր առաջին Սուրբ Վալենտնը, հատուկ շնորհավորանք ձայնագրեցի ամուսնուս համար, որտեղ ասում էի նաեւ, թե ինչքան շատ եմ սիրում իրեն: Երբ մենք ռեստորանում նստեցիք, այդ ձայնագրությունը միացավ, եւ ամուսինս բավական ուրախացել էր:

Նելլին եւ Րաֆֆին


-Իսկ արդեն որոշե՞լ եք՝ ինչպես եք անցկացնելու գալիք ամենառոմանտիկ օրը՝ Սուրբ Սարգիսը կամ Վալենտինը:
-Այս տարի սիրո տոները նշելու ենք հեռավորության վրա, քանի որ Րաֆֆին «Արարատ» թիմի հետ մեկնում է Կիպրոս՝ մարզումների: Այնպես որ, ես էլ տոնն անցկացնելու եմ երեխաներիս հետ:

- Մի քիչ էլ խոսենք ստեղծագործական կյանքից. վերջին տարիներին Ձեզ առավել բիզնես գործունեությամբ ենք տեսնում, քան նոր տեսահոլովակներով: Ինչո՞ւ:
-Այո, բարեգործական ծրագրեր կան, մանկական հաղորդումներ, որտեղ ես հանդես եմ գալիս որպես պրոդյուսեր, կազմակերպում ենք հիմնականում մանկական համերգներ, եւ դրանք իրականացնում ենք Իրինա Թովմասյանի հետ՝ մեր ընկերության կողմից: Ինձ շատ է դուր գալիս աշխատել էկրանի հակառակ կողմում, երեւի դա է պատճառը:

- Եվ վերջում մեկ հարց էլ բալիկների մասին. արդեն նշմարվո՞ւմ է, թե նրանք ինչ նախասիրություններ ունեն, կամ դուք ի՞նչ ուղիով կցանկանայիք, որ նրանք շարունակեն (չնայած՝ դեռ շատ փոքրիկ են, բայց ամեն դեպքում):
-Սառան, այո, դեռ փոքրիկ է, բայց Անահիտն արդեն առաջին դասարանցի է, եւ վերջերս որոշել է, որ բլոգեր է դառնալու, այն էլ՝ ռուսախոս բլոգեր: Տեսնենք, թե դա ինչով կավարտվի:):

Զրուցեց Զառա Ղազարյանը/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նելլին

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW