×


Նոնա Թելոյանի նվերն ամուսնուն եւ որդուն

Գեղեցիկ ֆոտոշարքի մասնակից են դարձել նաեւ Նոնա Թելոյան եւ Դավիթ Հակոբյան զույգն՝ իրենց տղայի՝ Էդուարդի հետ: Լուսանկարները դերասան-ամուսինները տրամադրել են BRAVO.am-ին` պատմելով, թե հետաքրքիր ինչ դեպք է գրանցվել լուսանկարահանման ընթացքում:

«Փոքրիկ Էդուարդը մեզ օգնեց Ամանորի տրամադրությունը բերել տաղավար: Ֆոտոշարքն ինքս նախաձեռնեցի` անակնկալ անելով ընտանիքիս: Քանի որ բոլորս շատ սիրում ենք լուսանկարահանումների մասնակցել, սա եղավ իմ նվերը»,-նշել է դերասանուհին:

Նոնա Թելոյանը եւ Դավիթ Հակոբյանն՝ իրենց որդու հետ


Պարզվում է` Էդուարդը շատ է հավանել տոնական տաղավարն ու հաճույքով է լուսանկարահանվել.«Սկզբում վախ կար, որ կարող է հրաժարվել նկարահանվել, նաեւ իրեն հատուկ ձեւով չթողնել մամային եւ պապային: Լուսանկարչին խնդրել էինք հնարավորինս արագ ստանալ կադրերը, բայց տաղավարը դուր եկավ մեր անկանխատեսելի տղային, եւ նա իրեն շատ լավ դրսեւորեց ողջ ընթացքում. իսկապես հասկանում էր, որ նկարվում ենք»:

Նոնան պատմել է նաեւ տղայի արկածների մասին.«Որոշել էի հաջորդ օրվա մանկապարտեզի նվերը որպես ռեկվիզիտ օգտագործել, իսկ նա գիտեր, որ փաթեթավորումը պետք է բացել: Խաղալիքը մեզ շատ օգնեց հաջողված լուսանկարներ ստանալ, մնում էր միայն առավոտյան նոր նվեր գնել հանդեսի համար»:

Նոնա Թելոյանը եւ Դավիթ Հակոբյանն՝ իրենց որդու հետ


Դերասանուհու համար ամենօրյա զբաղմունք է դարձել տոնածառ զարդարելը. «Ամանորը միշտ տանում է դեպի մանկության հուշեր: Սա հրաշքի տոն է, Սուրբ Ծննդյան տոն: Ուզում ենք, որ մեր տղան էլ սիրի այս տոնը, եւ այն գույներ ավելացնի նրա մանկության հուշերում: Նա սիրում է տոնածառը գցել գետնին, եւ ամեն օր նորից զարդարում ենք, բայց կարեւորը նրա ժպիտն է»,-պատմել է Նոնան եւ ավելացրել, որ հաջորդ տարվանից հատուկ սպասումներ չունի.«Գուցե 2019-ը մեզնից սպասումներ ունի:): Ես սովոր եմ ամեն օրվա համար շնորհակալ լինել, չէ՞ որ լավն այնքան շատ է մեր կյանքում, ուղղակի այն նկատել է պետք: Ուզում եմ շնորհավորել բոլորին եւ ցանկանալ մանանեխի հատիկի չափ հավատ, որ Նոր տարին իր հետ կբերի հրաշք բոլորիս համար»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին