×


Սոս Ջանիբեկյանը, Հովհաննես Ազոյանը եւ Ռիփփին

Նոր «Դոմինո»-ն՝ Հովհաննես Ազոյանի եւ Մերի Հակոբյանի մասնակցությամբ

Մեկնարկում է «Դոմինո»-ի հինգերորդ եթերաշրջանը: Ավելի քան 2 տարի հեռուստադիտողների առօրյայի մի մասը դարձած սիթքոմի առաջին սերիան կցուցադրվի այս շաբաթ: Այս մասին  BRAVO.am-ին հայտնել է նախագծի ռեժիսոր Հարություն Խալաֆյանը:

Արփինե Իսրայելյանը եւ Սոս Ջանիբեկյանը


«Սա սիթքոմի վերջին եթերաշրջանն է: Բավականին հետաքրքիր, ծիծաղաշարժ դրվագներով լի սերիաներ են սպասվում: Այս ամենը սցենարական լուծումների եւ, իհարկե, դերասանական խմբի անմնացորդ աշխատանքի արդյունքն է: Մինչեւ եթերաշրջանի ավարտ նախատեսում ենք ցուցադրել 20 սերիա: Կսկսենք հոկտեմբերի 28-ին եւ կավարտենք դեկտեմբերի 31-ին»:

Նարեկ Բավեյանը եւ Սիլվի Բարկովան


Նոր եթերաշրջանում հիմնական դերասանական կազմին են միացել Հովհաննես Ազոյանն ու Մերի Հակոբյանը: Ռեժիսորի խոսքով՝ ընտրությունը շատ պարզ է եղել. հրավիրել են, զրուցել ու հասկացել, որ առաջարկվող կերպարները հենց նրանց համար են:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`«Դոմինո»-ի արխվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին