×


Նվագախումբը Հանրապետության հրապարակում կկատարի արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի բացման առթիվ Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 6-ին կայանալիք համերգի ընթացքում համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ նվագախումբը դուրս կգա բեմ՝ ներկայացնելու հենց տեղում արհեստական բանականության կողմից ստեղծվող երաժշտությունը: 



Ինչպես հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայութունից, արհեստական բանականության աշխատանքի արդյունքը երաժիշտների պլանշետներին ուղարկվելու է իրական ժամանակում, այսինքն՝ երաժիշտները նախապես ծանոթ չեն լինելու ներկայացվող նյութին:


Արհեստական բանականությունը գեներացնելու է երաժշտություն հայկական շարականների հիման վրա։



Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով իրական ժամանակում արհեստական բանականության ժամանակակից տեխնոլոգիաները եւ երաժշտությունը համատեղելու նորարար գաղափարի հեղինակն է:


Հատուկ միջոցառման համար Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբը՝ բաղկացած 14 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի եւ 30 հայ երաժիշտներից:

Մասնակից երկրների հիմների հիման վրա ստեղծելու է նաեւ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի՝ WCIT-ի օրհներգը:


Նվագախմբի հետ հանդես կգա նաեւ միջազգային ճանաչում վայելող ԴիՋեյ Արմին վան Բյուրենը:



BRAVO.am

Լուսանկարը՝  MoA-ի 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին