×


Շողեր Գրիգորյանի նոր ֆոտոշարքն ու ընտանեկան հանգիստը հայրենիքում

Շողեր Գրիգորյանն ամռան առաջին ամիսն ընտանիքի հետ անցկացրել է հայրենիքում: Ամուսնությունից հետո Մոսկվայում բնակություն հաստատած դերասանուհին այստեղ հասցրել է նաեւ լուսանկարահանման մասնակցել: Նա նոր ֆոտոշարքը տրամադրել է BRAVO.am-ին եւ պատմել Երեւանում անցկացրած հետաքրքիր օրերի մասին:

«Շատ լավ, հագեցած ամիս էր, ուրախ օրեր էին: Այս այցը գործնական չէր, հանգստի նպատակով էինք եկել: Երեխաներս այս անգամ ավելի տպավորված էին, քանի որ ավելի շատ են հասկանում, կապված են ընտանիքիս անդամների հետ: Հասցրել ենք վայելել Երեւանի այգիները. ամբողջ ժամանակս երեխաներիս եմ նվիրել»,-պատմել է Շողերը եւ ավելացրել.«Ամռանը Հայաստանում շատ հայեր կան դրսից, ծանոթանում ես տարբեր մարդկանց հետ: Շատ լավ շրջան է, մշակութային բազմազանությունը շատ հաճելի է»:

Շողեր Գրիգորյանը


Անդրադառնալով ֆոտոշարքին՝ Շողերն ասել է.«Վերջին շաբաթում ենք արել: Այդ շրջանում կրկնապատկվել էր մեր գրաֆիկը, ամուսինս էր եկել, հարսանիքի էինք հրավիրված, շատ ընկերների հետ հանդիպեցինք, բայց այդ ամենի հետ ես որոշեցի անպայման հանդիպել ընկերուհուս, ով ինձ Ռուսաստանում էլ է լուսանկարում, բայց ապրում է Հայաստանում: Որոշեցինք փոքրիկ ֆոտոզբոսանք կազմակերպել Երեւանի սրտում՝ կենտրոնում»:

Շողեր Գրիգորյանը


Դերասանուհու դիմահարդարումն արել է Նաիրա Մովսիսյանը.«Երբ տեսա ինձ, հիշեցի Բելուչիի Մալենա կերպարը, բայց ի սկզբանե այդպես չէինք որոշել, ուղղակի ուզում էինք 40-ականների կերպար ստանալ: Քաղաքի ֆոնն էլ իր հերթին գեղեցկություն հաղորդեց լուսանկարներին: Իմ ռուս ընկերները միշտ ասում են՝ գնում ես Երեւան ու փոխվում ես, այստեղ ես ավելի ուրախ եմ, եւ քաղաքի ֆոնին ավելի հետաքրքիր ստացվեց ֆոտոշարքը»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հռիփսիմե Սիմոնյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին