×


Շպռօտը

Շպռօտ.«Ծանր էին տարել նամուսի մասին հումորս»

Շպռօտը թեմատիկ լուսանկարահանման է մասնակցել: Ամերիկաբնակ երգչուհին առաջին անգամ համագործակցել է լուսանկարչուհի Գոգայի հետ, եւ միասին են ընտրել բոլոր այն կերպարները, որոնք ներկայացնում ենք ստորեւ:

BRAVO.am-ի հետ զրույցում Անին անդրադարձել է «Նամուսի մեռած» գրությամբ լուսանկարին, որը բավական քննարկվել է համացանցում.«Մի քանիսը ծանր էին տարել, իսկ ես հումորով եմ գրել: Նամուս բառը չնայած՝ հայերեն չէ, բայց մեր մշակույթում նամուսն ավելի կարեւոր է, քան սերը»:

Շպռօտը


Երգչուհին ասել է, որ չի նշել Սուրբ Վալենտինի տոնը, քանի որ չունի սիրելի, փոխարենն այդ օրն աշխատել է արաբական ռեստորանում.«Շատ գեղեցիկ ծաղկեփնջեր եմ նվեր ստացել Բյուզանդից եւ Տ.-ից»:

Շպռօտը


Շպռօտը տեղեկացրել է նաեւ, որ այս շրջանում իր նոր երգի վրա է աշխատում՝ համագործակցելով Lazzaro-ի հետ:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գոհար Ասատրյանի /Goga Photo/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին