×


Լուիզա Մելքոնյանը

Ով է «Կարմիր Բլուր»-ի Մոնիկան եւ արդյոք պատրաստ է նկարահանվել բաց տեսարաններում

Ելենա Արշակյանը, ինչպես միշտ, հեռուստաեթեր է բերում նոր դեմքերի: Ռեժիսորի նոր՝ «Կարմիր բլուր» սերիալում է նկարահանվում Թատերական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողուհի Լուիզա Մելքոնյանը: BRAVO.am-ի հետ զրույցում նա խոսել է մասնագիտական կրթության, մարմնավորած կերպարի մասին, նաեւ նշել` ինչպես է վերաբերվում բաց կամ համբույրի տեսարաններում նկարահանվելուն:

«Միանշանակ կարեւորում եմ կրթությունը: Այն պարտադիր է ցանկացած դեպքում, որովհետեւ առանց դրա կլինես կիսատ, թերի: Իսկ արվեստն առավել եւս չի սիրում միջակություններ: Ուսանելու տարիներին մասնագիտական նրբություններ ես սովորում, կուտակում ես գիտելիքի պաշար, որպեսզի կիրառես ընտրածդ ոլորտում, իսկ առանց կիրառելու գիտելիքները խամրում են»,-նշել է Լուիզան:

Լուիզա Մելքոնյանը


«Կարմիր բլուր»-ում Մոնիկայի կերպարը երիտասարդ դերասանուհու առաջին լուրջ դերն է.« Կարելի է ասել` այս սերիալում հայտնվեցի շատ պատահական: Միշտ հետաքրքրվել եմ հետաքրքիր քասթինգներով, որոշեցի մասնակցել ու ընտրվեցի»,-ասել է նա եւ հավելել, որ հաճելի է աշխատել պրոֆեսիոնալ դերասանների հետ, որոնցից շատ բան ունի սովորելու:

Հետաքրքրվել ենք՝ արդյոք սերիալում իր մասնակցությամբ բաց կամ համբույրի տեսարաններ կլինեն, եւ ինչպիսին է իր վերաբերմունքն այս հարցին.«Դեռ չգիտեմ` ինչպես է զարգանալու սցենարը, ինչ անակնկալներ է պատրաստել սցենարիստը: Ամեն դեպքում, ես կարեւորում եմ էսթետիկությունը. թե ինչպես ես մատուցում տեսարանը»:

Լուիզա Մելքոնյանը


Շուրջ կես տարի է՝ Լուիզան աշխատում է նաեւ Մնջախաղի պետական թատրոնում: Ինչպես նշել է՝ իր համար թատրոնը շատ կարեւոր, ուրույն տեղ ունի, որտեղ էլ հանդես է գալիս երկու ներկայացումներում` բավականին բարդ դերերով:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լուիզա Մելքոնյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին